Նորություններ

Էդ. Ղազարյանը, Հ. Սարգսյանը և Կ. Դվոյանը` Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական մրցանակի դափնեկիրներ
2402/2012
Փետրվար 24-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի գիտության և արվեստի մի շարք գործիչների հանձնեց Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական մրցանակները: Բնական և ճշգրիտ գիտությունների բնագավառում Պետական ​​մրցանակի դափնեկիրներ դարձան «Անանիա Շիրակացի» մեդալի ասպետ, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մագիստրատուրայի գծով ՀՌՀ ռեկտորի տեղակալ Էդուարդ Ղազարյանը, ՀՌՀ ֆիզիկատեխնիկական ​​ ֆակուլտետի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը և ՀՌՀ ընդհանուր և տեսական ֆիզիկայի ամբիոնի դոցենտ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Կարեն Դվոյանը «Բարդ երկրաչափությամբ կիսահաղորդչային նանոկառուցվածքների ֆիզիկական հատկությունների ուսումնասիրությունը» գիտական աշխատության համար: