ՆորություններԱրմեն Սարգսյանը հանդիպել է Հայ-Ռուսական համալսարանի Շրջանավարտների Ակումբի անդամների հետ

08.02.2018
Հայ-Ռուսական համալսարանի Շրջանավարտների Ակումբի հրավերով փետրվարի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված դոկտոր Արմեն Սարգսյանի հանդիպումը համալսարանի ռեկտոր, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի և Շրջանավարտների Ակումբի անդամների հետ:
 
Թեյի սեղանի շուրջ ջերմ մթնոլորտում կայացել է անկեղծ զրույց և մտքերի փոխանակում՝ Հայաստանի ապագայի տեսլականի շուրջ: Երկրում արդեն բավական հայտնի երիտասարդ մասնագետները պարոն Սարգսյանի հետ կիսվել են իրենց մոտեցումներով՝ տարբեր ոլորտներում առկա առաջնահերթ խնդիրների և անելիքների մասին, իրենց պատրաստակամությունն են հայտնել մասնակցելու և սատարելու պետության և տնտեսության ամրապնդման խնդիրների լուծմանը, նաև արտահայտել են իրենց դրական վերաբերմունքը Արմեն Սարգսյանի առաջադրմանը:
 
Պարոն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նման շահագրգիռ մոտեցման և երկրի զարգացմանը մասնակցելու պատրաստակամության համար: