ՆորություններCOVID-19 համավարակի դեմ պայքարող բուժաշխատողների ընտանիքների երեխաների ընդունելության մրցույթի անցկացում

02.06.2020

 
  1. Հայ-Ռուսական համալսարանի (այսուհետ ՀՌՀ) հայկական բաժանմունքի բակալավրի կրթական ծրագրով 2020-2021 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ վճարովի հիմունքներով մրցույթը հաղթահարած այն դիմորդները, ովքեր հանդիսանում են մասնագիտացված ինֆեկցիոն բժշկական հաստատություններում և շտապ բուժօգնության ծառայության COVID-19 վիրուսով վարակված հիվանդների բուժման մեջ անմիջականորեն ներգրավված բուժաշխատողների ընտանիքների երեխաները, կարող են օգտվել համալսարանի կողմից ուսման վարձավճարի լրիվ փոխհատուցման իրավունքից՝ համաձայն հաստատված տեղերի քանակի։
 
  1. Մրցույթին մասնակցելու համար դիմորդը admission@rau.am էլ.հասցեով  լրացուցիչ  ներկայացնում է ծննդյան վկայականն և ծնողի կամ նրա հետ միասին ապրող հարազատի աշխատանքի վայրից տեղեկանքի սկան-պատճեն (բժշկական հաստատությունից և համապատասխան համայնատիրությունից)` հաստատելով ընդունելության իր հատուկ իրավունքը:
 
  1. ՀՌՀ իրավունք է վերապահում ստուգել դիմորդների կողմից ներկայացված փաստաթղթերի իսկությունը` համապատասխան պետական ​​(քաղաքային) մարմիններին և կազմակերպություններին դիմումներ ուղարկելու միջոցով:
 
  1. Մրցույթը անցկացվում է ըստ մրցութային առարկայի քննության առավելագույն միավորի։
 
  1. Ընդունելության մրցութային առարկայի քննությունից հավասար միավորների դեպքում, ըստ հերտականության, առավելություն է տրվում ՝
  • ցանկում տվյալ մասնագիտության տողում առկա աստղանիշով (*) մեկ առարկայի դեպքում ավարտական փաստաթղթում առավել բարձր գնահատական ունեցողդիմորդներին, իսկ աստղանիշով  (*) մեկից ավելի առարկաների դեպքում ՝ այդ առարկաների գնահատականների միջին թվաբանական առավել բարձր միավոր ունեցող դիմորդներին․
  • ՀՌՀ-ի կողմից իրականացվող ամենամյա օլիմպիադաների 1-3-րդ տեղերը զբաղեցրած մրցանակակիրները․
  • նպատակային  ուսուցման դիմած, բայց անվճար ուսուցման մրցույթից դուրս մնացած դիմորդները․
  • դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադանների 1-3-րդ կարգի դիպլոմ ստացած դիմորդներին․
  • մեդալակիր դիմորդներին․
  • պետական ավարտական քննություններից միջին թվաբանական առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին։