Warning: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given in /home/rau/public_html/inc/func.php on line 684 Warning: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given in /home/rau/public_html/inc/func.php on line 905 Warning: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given in /home/rau/public_html/inc/func.php on line 286 ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն Յան Մեյխուան պարգևատրվել է ՀՌՀ Ոսկե մեդալով - Նորություններ - Հայ-Ռուսական Համալսարան

ՆորություններԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն Յան Մեյխուան պարգևատրվել է ՀՌՀ Ոսկե մեդալով

26.06.2019
Հայ-Ռուսական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն Յան Մեյխուան պարգևատրվել է ՀՌՀ-ի Ոսկե մեդալով:
 
Մեդալը հանձնել է ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանը՝ ռեկտորատի նիստի ժամանակ:
 
«Յան Մեյխուան կանգնած է եղել Հայ-Ռուսական համալսարանում չինագիտության կայացման ակունքներում և շարունակում է ակտիվորեն համագործակցել մեր համալսարանի Հումանիտար գիտությունների ինստիտուտի հետ»,- նշել է Դարբինյանը՝ հավելելով, որ ՀՌՀ-ի Ոսկե մեդալը Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրենին շնորհվել է Հայ-Ռուսական համալսարանում չինագիտության կայացման գործում ունեցած մեծ ավանդի, նաև ԵՊԼՀ-ի Կոնֆուցիոսի ինստիտուտի 10-ամյակի կապակցությամբ:  
 
Իր հերթին՝ ԵՊԼՀ-ի Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն Յան Մեյխուան շեշտել է, որ ՀՌՀ-ն հանդիսանում է Կոնֆուցիուսի ինստիտուտի երկարամյա վստահելի գործընկերը:
 
«Անչափ շնորհակալ եմ Հայ-Ռուսական համալսարանի ղեկավարությանն ինձ այս պատվին արժանացնելու համար: ՀՌՀ-ն կրթական և գիտական առաջատար կենտրոն է, որը դինամիկ զարգանում և համագործակցում է աշխարհի առաջատար համալսարանների հետ: Ես ավելի քան մեկ տարի դասավանդել եմ չինարեն այս հրաշալի համալսարանում և այդ ընթացքում շատ սիրեցի Հայ-Ռուսական համալսարանը: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել աշխատել և շփվել այսպիսի հրաշալի անձնավորությունների հետ»,- ընդգծել է նա:
 
 
 
 
Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_3rpbbdqp6643eueu64sl648c72, O_RDWR) failed: Read-only file system (30) in Unknown on line 0 Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0