ՆորություններՀայ-ռուսական համալսարանի Ֆրանսիական երգի ամենամյա միջազգային փառատոնը՝ նվիրված Շառլ Ազնավուրի հիշատակին

28.03.2019
Շառլ Ազնավուրի արվեստը կապրի այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհահռչակ շանսոնյեին հիշում են ոչ միայն հասուն, այլեւ կրտսեր սերնդի ներկայացուցիչները: Այսօր` մարտի 28-ին, լեգենդար ֆրանսիահայի արվեստին են անդրադարձել Հայ-Ռուսական համալսարանում` ֆրանսիական երգի ամենամյա միջբուհական փառատոնի շրջանակում: Փառատոնն այս տարի նվիրված էր Շառլ Ազնավուրի հիշատակին:
 
ԵՊՀ-ի, ԵՊԼՀ-ի, Ֆրանսիական եւ Ամերիյան համալսարանների, Պոլիտեխնիկի, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի, Կոնսերվատորիայի, Շիրակի պետական համալսարանի ուսանողները մասնակցեցին մրցույթին` ներկայացնելով ֆրանսալեզու հայտնի երգեր: Միջոցառման ընթացքում հնչեցին Շառլ Ազնավուրի ամենահայտնի հիթերը` La Boheme, La Mama, Ave Maria, Un vie d’amour երգերը:
 
Միջոցառմանը ներկա էր Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը։
 
Ժյուրիի որոշմամբ` 3-րդ պատվավոր մրցանակը իրար մեջ կիսեցին Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանող Սուրեն Պողոսյանն և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանող Հեղինե Հայրապետյանը, 2-րդ մրցանակը կիսեցին Հայ-Ռուսական համալսարանի ուսանողուհի Էռնա Թամազյանն և Կոնսերվատորիայի ուսանող Արսեն Զաքարյանը, 1-ին մրցանակը նվաճեց Հայ-Ռուսական համալսարանի ուսանողուհի Մարիաննա Մովսիսյանը: Իսկ Գրան-պրիին արժանացան ԵՊՀ-ի ուսանողները: