Նորություններ«Գենային ճարտարագիտության և գենոմի խմբագրման» գերազանցության կենտրոնը համալրվեց լաբորատոր սարքավորումներով

10.06.2020
Հունիսի 3-ը հատկանշական եղավ Հայ-Ռուսական համալսարանի Կենսաբժշկության և դեղագիտության ինստիտուտի համար, քանի որ այն համալրվեց նոր սարքավորումներով, որոնք թույլ կտան տեղում իրականացնել գենետիկական հետազոտություններ և ապահովել հետազոտական նմուշների և նյութերի պահպանման պայմանները։ Ստացված սարքավորումների առաջին խմբաքանակին հետևելու են ծրագրի իրականացման ընթացքում ձեռքբերվելիք այլ սարքավորումներ և նյութեր, որոնք կնպաստեն շարունակական հետազոտական և կրթական գործընթացին։

Ծրագրով ձեռք է բերվել նաև անհրաժեշտ լաբորատոր կահույք և գրենական պարագաներ։ Օրեր առաջ ՀՌՀ ոչ գումարային ներդրումների շրջանակում ԱՄՆ-ից ժամանեցին նաև կենսաբժշկական ուսումնասիրությունների համար հավելյալ մեծաքանակ սարքեր և պարագաներ։
 
 
Հիշեցնենք, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում Հայ-Ռուսական համալսարանի կողմից իրականացվում է «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման կրթական և գիտական գերազանցության կենտրոն» դրամաշնորհային ծրագիրը, որը մեկնարկել է 2019թ-ի օգոստոսից։ Ծրագրի հիմնական նպատակն է գենային ճարտարագիտության և սեքվենավորման նորարակական կենտրոնի հիմնումն է, որտեղ կծավալվի գիտահետազոտական և կրթական գործունեություն։