ՆորություններՀայ-Ռուսական համալսարանը հաղթել է «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի մրցույթում

29.03.2020
Հայ-Ռուսական համալսարանի «International best practice to excise tax levy and rate and its implications for Armenia» ծրագիրը հաղթող է ճանաչվել «Մանուկյան Սիմոն» հետազոտական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթում: Այս մասին հայտնում են ՀՌՀ մամուլի ծառայությունից:
 
«Մրցույթում հաղթած դրամաշնորհային ծրագրի հեղինակներն են ՀՌՀ-ի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի Էկոնոմիկայի և ֆինանսների ամբիոնի 3-րդ կուրսի ուսանողներ Հակոբ Մանուկյանը, Տատյանա Իոնանովնան, Վիլեն Մնացականյանը և Քրիստինա Պետրոսյանը»,- նշել է ՀՌՀ-ի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի Էկոնոմիկայի և ֆինանսների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, դոցենտ Մարիամ Ոսկանյանը՝ հավելելով, որ դրամաշնորհի ընդհանուր չափը կազմում է 1,5 միլիոն ՀՀ դրամ։ 

ՀՀ կառավարության, «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի և Հայաստանի ամերիկյան համալսարանի համագործակցությամբ «Մանուկյան Սիմոն» հետազոտական հիմնադրամի նպատակն է աջակցել հայաստանյան բուհերում հետազոտությունների իրականացմանն այն թեմաների վերաբերյալ, որոնք հետաքրքրություն են  ներկայացնում ՀՀ կառավարության համար:
 
Նախաձեռնությունը միտված է հետազոտական կարողությունների զարգացմանը, փաստերի վերլուծության վրա հիմնված քաղաքականության մշակմանը և կրթություն-գիտական հանրույթի կապի ամրապնդմանը: