ՆորություններՀՌՀ հրատարակել է Գևորգ Էմինի բանաստեղծությունների երկլեզու՝ հայերեն-ռուսերեն ժողովածուն

08.11.2019
Նոյեմբերի 7-ին ՀՌՀ-ում տեղի ունեցավ հայ նշանավոր գրող և թարգմանիչ Գևորգ Էմինի «Բանաստեղծություններ երկու լեզվով» գրքի շնորհանդեսը: Ժողովածուն, որը հրատարակել է Հայ-Ռուսական համալսարանը, ներկայացնում է բանաստեղծությունների շարք, որը ռուսերեն են թարգմանել հայտնի բանաստեղծներ և թարգմանիչներ:
 
Հիշեցնենք, որ այս տարի լրանում է հայ նշանավոր գրող և թարգմանիչ Գևորգ Էմինի ծննդյան 100- ամյակը: