ՆորություններՀՌՀ-ն հայտնվել է QS EECA University Rankings վարկանիշային աղյուսակում

26.10.2017
Հայ-Ռուսական համալսարանը հայտնվել է Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի QS EECA University Rankings 2018թ․ վարկանիշային աղյուսակում, որը միավորում է տարածաշրջանի 250 լավագույն բուհերը․ հայաստանյան ԲՈՒՀ-երից այդ ցուցակում ընգրկվել են միայն ՀՌՀ-ն և Երևան պետական համալսարանը։
 
Վարկանիշային աղյուսակն օգտագործում է գնահատման մեթոդոլոգիա, որը փոխառվել է QS World University Rankings  համաշխարհային ինդեքսից:
 
Ընդհանուր առմամբ՝ գնահատվում է ինը գործոն, յուրաքանչյուրն իր կշռով: Դրանցից կարևորագույնը համալսարանի ակադեմիական և կրթական հեղինակությունն է: Այն գնահատվում է QS Global Academic Survey համաշխարհային հարցմամբ: Բացի կրթական բաղադրիչից՝ հարցմամբ գնահատվում է նաև տվյալ համալսարանի շրջանավարտների մասնագիտական որակներն ու մրցունակության մակարդակը համաշխարհային աշխատաշուկայում, որը կատարում են շրջանավարտներին գործի ընդունող կազմակերպությունները: Հաշվի առնվող այլ գործոններից են ուսանող-դասախոս հարաբերակցությունը, հետազոտական աշխատանքներն ըստ ֆակուլտետների (ինստիտուտների), ինչպես նաև աշխատությունների ազդեցության գործոնն ու մեջբերումների միջին քանակը:
 
Արդյունքները ներկայացված են ինտերակտիվ առցանց աղյուսակում (interactive online table), որը թույլ է տալիս օգտատերերին համեմատել տարբեր համալսարանների կատարողականը` տարբեր հարթություններով:
 
QS World University Rankings-ն ամեն տարի թողարկում է Quacquarelli Symonds (QS)-ը: Առաջին անգամ հրապարակվել է 2004թ․՝  Times Higher Education հանրահայտ ամսագրի հետ համագործակցությամբ, իսկ հետագա տարիներին` սեփական մեթոդիկայով: Այժմ այն համարվում է իր ոլորտի` աշխարհի ամենից ընդգրկուն վարկանիշային համակարգերից մեկը: Կազմակերպությունը թողարկում է միասնական գլոբալ, ինչպես նաև թեմատիկ վարկանիշային աղյուսակներ: 
 
Հենրիխ Մարգարյան