ՆորություններՀՌՀ քաղաքագիտության ամբիոնի դոցենտի հոդվածը հրապարակվել է Լոնդոնի Թագավորական քոլեջի պարբերականում

13.11.2017
Հայ-Ռուսական համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Վահե Դավթյանի «Գլոբալ էներգետիկ անվտանգությունը որպես օնտոլոգիական համակարգ` հասարակական-փիլիսոփայական տեսանկյունից» հոդվածը հրապարակվել է Լոնդոնի Թագավորական քոլեջին(King’s College) կից  Էներգիայի և ռեսուրսային անվտանգության կենտրոնի(EUCERS) պարբերականում:  Վերը նշված հոդվածը հանդիսանում է DOC Research Institute-ի կողմից (Բեռլին) ընթացիկ տարվա հուլիսին հրատարակված Վահե Դավթյանի «Գլոբալ էներգետիկ անվտանգությունը որպես օնտոլոգիական համակարգ» գրքի սեղմագիրը։
 
Ւր աշխատությունում նա նպատակ է դնում վերլուծել գլոբալ էներգետիկ անվտանգության գլխավոր հասարակական-փիլիսոփայական և քաղաքական հարցերը,  որպեսզի հնարավոր լինի գտնել նոր մոդել այս համակարգի էֆեկտիվ և կայուն աշխատանքի համար: Նա առաջարկում է զարգացնել «անձի էներգետիկ անվտանգություն» օնտոլոգիական համակարգը, որի մի մասն են մարդկության և բնության հարաբերությունները, ինչպես նաև այն գլխավոր հոգեկան և էթիկական խնդիրները, որոնք առաջ են գալիս բնական պաշարների անխնա օգտագործումից: