ՆորություններՀՌՀ-ում մեկնարկել է միջազգային մարդասիրական իրավունքի 10-րդ հոբելյանական գիտաժողովը

26.10.2017
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Հայ-Ռուսական համալսարանում մեկնարկել է «Ժնևի կոնվենցիաներին կից 1977թ. Lրացուցիչ արձանագրությունների 40-ամյակը՝ հաստատված արդիականություն ժամանակակից  զինված հակամարտությունների համար» թեմայով միջազգային մարդասիրական իրավունքի 10-րդ հոբելյանական միջազգային գիտաժողովը երիտասարդ հետազոտողների համար:
 
ՀՌՀ Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի միջազգային ու եվրոպական իրավունքի ամբիոնի վարիչ Լիլիթ Երեմյանը ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ուրախությամբ նշել է, որ միջազգային մարդասիրական իրավունքի 10-րդ հոբելյանական միջազգային գիտաժողովն անցկացվում է ՀՌՀ 20-ամյա, Ժնևի կոնվենցիաներին կից 1977թ. Lրացուցիչ արձանագրությունների 40-ամյա և ՀՌՀ ու Կարմիր Խաչի միջև համագործակցության 10-ամյա հոբելյանների տարում:
 
Իր հերթին ՀՌՀ գիտական գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը շեշտել է, որ այս գիտաժողովը ստեղծում է բացառիկ հարթակ միջազգային մարդասիրական իրավունքին վերաբերող արդի խնդիրների և դրանց լուծումների քննարկման համար: «Մենք ապրում ենք բավական դժվար ժամանակաշրջանում, երբ աշխարհում առկա լոկալ հակամարտությունները ունեն բավական լուրջ միտումներ վերաճելու լայնամասշտաբ պատերազմների: Հաշվի առնելով այս մտահոգիչ միտումները՝ հետզհետե ավելի է կարևորվում աշխարհում հումանիտար իրավունքի հիմնարար սկզբունքների պահպանումն»,- ընդգծել է Ավետիսյանը:
 
2010թ.-ից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ասամբլեայի, ԿԽՄԿ-ի անձնակազմի հավաքագրման, պարգևատրման և աուդիտի հանձնաժողովների անդամ Ֆրանսուա Բունիոնը նշել է, որ այս գիտաժողովը ոչ միայն հնարավորություն է ընձեռում ձեռք բերել նոր գիտելիքներ և փորձ միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում աշխարհի առաջադեմ միջազգային փորձագետներից, այլ նաև հնարավորություն է հանդիպելու ոլորտի երիտասարդ հետազոտողների հետ աշխարհի տարբեր երկրներից՝ ստեղծելով արժեքավոր մասնագիտական կապեր: 
Այս տարվա գիտաժողովին մասնակցում են Բելառուսից, Ռուսաստանից, Գերմանիայի, Հնդկաստանից, Պերուից, Ֆրանսիայից, Իտալիայից, Բրազիլիայից, Էստոնիայից, Հունաստանից, Սերբիայից, Շվեյցարիայից, Հայաստանից, Լեհաստանից, Իսրայելից, Վրաստանից, Միացյալ Թագավորությունից  և այլ երկրներից հրավիրված մասնագետները:  Գիտաժողովին մասնակցում են Կարմիր խաչի միջազգային գիտական ամսագրի (International Review of the Red Cross) գլխավոր խմբագիր Վենսեն Բերնարը, Geneva Call կազմակերպության թեմատիկ հարցերով իրավական խորհրդական Էզեքիլ Հեֆֆեսը, ինչպես նաև Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում իրավունքի ինտեգրման և առաջխաղացման հարցերով ԿԽՄԿ տարածաշրջանային իրավախորհրդատու Անաստասիա Կուշլեյկոն։ 
 
Հոբելյանական գիտաժողովի թեմաներն են՝ Լրացուցիչ արձանագրությունների, Միջազգային մարդու իրավունքի և Միջազգային քրեական իրավունքի միջև հարաբերակցությունը, Լրացուցիչ արձանագրությունների ներքո պատասխանատվությունը ՄՄԻ-ի լուրջ խախտումների համար, Երեխաները և պատերազմը, Պատերազմը և իրավունքի ինստիտուտը, Պատերազմը և գիտակցությունը՝ իրավական վերլուծությունը, Երկարատև զինված ընդհարումները:
 
Ժնևի կոնվենցիաներին կից 1977թ. Lրացուցիչ արձանագրությունների 40-ամյակը՝ հաստատված արդիականություն ժամանակակից  զինված հակամարտությունների համար» թեմայով միջազգային մարդասիրական իրավունքի 10-րդ հոբելյանական միջազգային գիտաժողով աշխատանքային լեզուն անգլերենն է. գիտաժողովն կավարտվի հոկտեմբերի 28-ին:
 
 
 
 
Հենրիխ Մարգարյան
ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
ՀՌՀ-ում մեկնարկել է միջազգային մարդասիրական իրավունքի 10-րդ հոբելյանական գիտաժողովը
ՀՌՀ-ում մեկնարկել է միջազգային մարդասիրական իրավունքի 10-րդ հոբելյանական գիտաժողովը
ՀՌՀ-ում մեկնարկել է միջազգային մարդասիրական իրավունքի 10-րդ հոբելյանական գիտաժողովը
ՀՌՀ-ում մեկնարկել է միջազգային մարդասիրական իրավունքի 10-րդ հոբելյանական գիտաժողովը
ՀՌՀ-ում մեկնարկել է միջազգային մարդասիրական իրավունքի 10-րդ հոբելյանական գիտաժողովը
ՀՌՀ-ում մեկնարկել է միջազգային մարդասիրական իրավունքի 10-րդ հոբելյանական գիտաժողովը