Նորություններ«Անկախության գավաթ -26» օլիմպիադա

23.10.2017
Հայ-Ռուսական համալսարանում այսօր՝ հոկտեմբերի 23-ին, տեղի է ունեցել «Անկախության գավաթ -26»  ծրագրավորման  թիմային օլիմպիադայի մրցանակակիրների պարգևատրման արարողությունը:
ՀՌՀ գիտական գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը շնորհավորելով օլիմպիադայի մրցանակակիրներին՝ նշել է, որ տարեցտարի ավելանում է «Անկախության գավաթ -26» օլիմպիադայի մասնակիցների թիվը: «Ես մաղթում եմ բոլորիդ, որ դառնաք բազմապրոֆիլ մասնագետներ, որպեսզի կարողանաք լուծել շատ բարդ խնդիրներ ձեր մասնագիտությունում, ինչն ապագայում ձեր հաջողության գլխավոր բաղադրիչներից մեկն է լինելու»,- ասել է նա՝ հատուկ ընդգծելով ԵՊՀ առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի ու «Քվանտ» վարժարանի միացյալ թիմի(հինգերորդ տեղ) և Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի թիմի հաջող ելույթները:
Օլիմպիադայի կազմակերպիչներն են հանդիսանում Հայ-Ռուսական համալսարանը, «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը և «Հայկական Ծրագրեր»  (ARMSOFT) ընկերությունը:
Իր հերթին՝ ՀՌՀ մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգինաերի ինստիտուտի տնօրենի տեղակալ Գառնիկ Կարապետյանն ասել է հետևյալը. «Հայաստանի ամենամեծ բրենդը դա ինտելեկտուալ ու տաղանդավոր երիտասարդներն են և հենց դուք եք կերտելու Հայաստանի ապագան: Ես համոզված եմ, որ այս օլիմպիադայի մրցանակակիրները Հայաստանի պատիվը բարձր կպահեն նաև միջազգային մրցասպարեզներում»,- պարզաբանել է Կարապետյանը:
Այս տարի «Անկախության գավաթ -26»  ծրագրավորման  թիմային օլիմպիադային մասնակցեցին հանրապետության  առաջատար վեց ԲՈՒՀ-երի և չորս դպրոցների  36 թիմեր (շուրջ 108 ուսանող): Առաջին անգամ այս մրցումներին մասնակցեցին նաև Արցախի պետական համալսարանի թիմերը:
Առաջին տեղը գրավել է Երևանի պետական համալսարանի «YSU 0» թիմը , որն այս տարի ԱՄՆ-ում կայացած ծրագրավորման ուսանողական թիմերի աշխարհի առաջնության եզրափակչի մասնակից է. հաղթող թիմը ստացել է  ՀՌՀ-ի սահմանած 120. 000 դրամ մրցանակը: Լավագույն արդյունք ցուցաբերած 10 թիմերից (ԵՊՀ-ից չորս, Հայաստանի Ամերիկյան համալսարանից մեկ, Հայ-Ռուսական  համալսարանից երեք,  ԵՊՀ առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցից և «Քվանտ» վարժարանից մեկական թիմեր) առաջին հինգը ստացան ՀՌՀ-ի և «Հայկական ծրագրեր» ընկերության սահմանած դրամական մրցանակները (120. 000,  90.000, 70.000,  70.000, 60.000 դրամներ):  
 
Հենրիխ Մարգարյան
ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
«Անկախության գավաթ -26»  օլիմպիադա
«Անկախության գավաթ -26»  օլիմպիադա
«Անկախության գավաթ -26»  օլիմպիադա
«Անկախության գավաթ -26»  օլիմպիադա
«Անկախության գավաթ -26»  օլիմպիադա
«Անկախության գավաթ -26»  օլիմպիադա
«Անկախության գավաթ -26»  օլիմպիադա
«Անկախության գավաթ -26»  օլիմպիադա
«Անկախության գավաթ -26»  օլիմպիադա
«Անկախության գավաթ -26»  օլիմպիադա