ՆորություններԺնևի համալսարանի հայազգի մեծանուն շրջանավարտների մասին գիրք է հրատարակվելու

23.11.2018
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը նոյեմբերի 22-ին Ժնևում աշխատանքային հանդիպում է ունեցել Ժնևի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Իվ Ֆլյուկիգերի հետ:

Կողմերը քննարկել են երկու համալսարանների միջև կրթական ծրագրերի իրականացման մանրամասները և գիտական ոլորտում համագործակցության հնարավորությունները:
 
Հանդիպման արդյունքներով Արմեն Դարբինյանը և Իվ Ֆլյուկիգերը պայմանավորվել են Ժնևի համալսարանի հայազգի մեծանուն շրջանավարտների մասին գիրք հրատարակել, որը նվիրված է լինելու Ժնևի համալսարանի 460-ամյակին:
 
Հանդիպմանը մասնակցել է նաև Ժնևի համալսարանի միջազգային դեպարտամենտի աշխատակից Նունե Նիկողոսյանը: Արմեն Դարբինյանն արձանագրել է, որ հայ-շվեյցարական համալսարանական համագործակցության ավանդույթները վստահելի ձեռքերում են և երկկողմ արդյունավետ համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ: