ՀայտարարություններԲիզնես վարչարարություն (Executive MBA)

27.06.2019
Հարգելի շրջանավարտներ,

Հայ-ռուսական համալսարանը, Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի և «Մենեջմենթ Միքս» միջազգային կառավարման խորհրդատվական ընկերության հետ, 2019թ․-ի աշնանը իրականացնելու են «Բիզնես վարչարարության մագիստրոս» (Executive MBA) մեկամյա կրթական ծրագիրը:
 
«Բիզնես Վարչարարության մագիստրոս» կրթական ծրագրի դասընթացները իրականացվելու են հայերեն լեզվով և նախատեսված են ղեկավար անձանց համար: Ծրագրի մասնակիցները կծանոթանան կառավարչական հեղափոխության ընթացքում գոյացած մարտահրավերներին և հնարավորություններին, ինչպես նաև այդ գիտելիքները կօգտագործեն` որոշումներ կայացման գործընթացը բարելավելու համար, որոնք կապված են հետևյալ ոլորտների հետ՝ Նորարարական տեխնոլոգիաներ և ՏՏ; Ֆինանսներ, բանկային գործ և Fintech:
 
Հայ-ռուսական համալսարանի, Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի և «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ իրականացվող համատեղ ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել Հայաստանում կենսամակարդակը՝ տրամադրելով կառավարման որակյալ ուսուցում: Մեր առաքելությունն է զարգացնել ձեռներեցության ոգին և մասնակիցների կառավարչական հմտությունները, ինչը իր հերթին կխթանի մեր ազգային տնտեսությունը:
 
Ծրագրի դասախոսական անձնակազմը >> միջազգային հայտնի համալսարանների Բիզնես Կառավարման Մագիսրոսական (MBA) աստիճան և միջազգային փորձ ունեցող մասնագետներ են, այնպիսին համալսարաններից, ինչպիսին են ՝ Binghamton, Bristol, Concordia, Erasmus, Harvard, Imperial College of London, Maastricht, Oxford, Paris I Pantheon – La Sorbonne, Wharton և այլն։
 
Մասնակիցներից ակնկալվող պահանջները՝
  • Բակալավրի աստիճան,
  • Հայերենի գրավոր և բանավոր իմացություն,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ։ 
     
Փաստաթղթերն ընդունվում են օգոստոսի 20-27-ը մագիստրատուրայի բաժնում հետևյալ հասցեով՝ Հովսեփ Էմինի փողոց 123, Հայ-Ռուսական համալսարան, 2-րդ հարկ, 228, 237 սեն.: 
Փաստաթղթերի ընդունումից հետո մասնակիցների ընտրությունը կատարվելու է հարցազրույցի արդյունքների հիման վրա: 
 
 Տեղեկությունների համար դիմել՝ 
 
Մագիստրատուրայի բաժնի ղեկավար՝ Էլզա Գևորգյան 
Հեռ.` 27-14-59
Էլ.հասցե` elza.gevorgyan@rau.am
Viber / WhatsApp: +374 91 933 123
 
Ջուլիա Եգանյան
Managementmix, Project Coordinator
Էլ.հասցե` ada@managementmix.com
Հեռ․` 010580441, 098981111