Հայտարարություններ«Այլընտրանքային էներգետիկա»՝ նոր մագիստրոսական ծրագիր

14.04.2020
 
Հայ-Ռուսական համալսարանի ինժեներաֆիզիկական ինստիտուտը հայտարարում է «Էներգետիկա» մասնագիտությամբ «Այլընտրանքային էներգետիկա» մեկամյա նոր մագիստրոսական ծրագրով ընդունելություն (հայկական բաժանմունք)։ Մագիստրոսական ծրագիրը սպասարկվելու է Ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի և «Սոլար Գրուպ» ընկերության կողմից:
 
Մագիստրոսական ծրագիրը նախատեսված է այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են ստանալ տեսական և կիրառական գիտելիքներ այլընտրանքային էներգետիկայի ոլորտում, մասնավորապես արևային, քամու և ընդերքի էներգետիկայում և այլն։ Մագիստրոսական ծրագրի նպատակն է պատրաստել այլընտրանքային էներգետիկայի սկզբունքներին տիրապետող և էներգետիկայի ոլորտում համակողմանի և հիմնարար գիտելիք ունեցող ուսանողներ, որոնք պատրաստ կլինեն շարունակելու իրենց կարիերան և/կամ ուսումը ինչպես գիտական կենտրոններում և ուսումնական հաստատություններում, այնպես էլ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերություններում։
 
Նոր ծրագրի առանձնահատկությունը կլինի այն, որ ուսանողները հնարավորություն կունենան աշխատել «Սոլար Գրուպ» ընկերության ինժեներական և նախագծողների թիմերում, ձեռք բերել կիրառական գիտելիքներ և դրանք փորձարկել կոնկրետ նախագծերում։
 
 
 
Տեղեկությունների համար դիմել՝ 
Մագիստրատուրայի բաժնի ղեկավար՝ Գևորգյան Էլզա Նորայրի
Էլ. հասցե` elza.gevorgyan@rau.am
Viber / WhatsApp: +374 91 933 123

Ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոն
Էլ.հասցե` nano@rau.am