ՀայտարարություններՀԵՌԱԿԱ ուսուցում բակալավրի կրթական ծրագրերով՝ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

04.09.2019
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ (ՀՌՀ) 
հայտարարում է 2019-2020 ուսումնական տարվա ընդունելություն բակալավրի կրթական ծրագրերով՝ 
հետևյալ մասնագիտություններով
(հայկական բաժին)
(ՀԵՌԱԿԱ ուսուցում)
 
 
Մասնագիտությունը
Ընդունելության քննությունները
Ընդունելության տեղերը,
այդ թվում՝
Բանակից զորացրված
Ուսման վարձը
1
Տնտեսագիտություն
Մ(գ)
Օտ.լ(գ)
Հլգ(գ)
5
 
300000
2
Կառավարում
Մ(գ)
Օտ.լ(գ)
Հլգ(գ)
5
 
300000
3
Ֆինանսներ
Մ(գ)
Օտ.լ(գ)
Հլգ(գ)
10
1
300000
4
Հաշվապահականհաշվառում և հարկում
Մ(գ)
Օտ.լ(գ)
Հլգ(գ)
5
 
300000
5
Շուկայագիտություն (մարքեթինգ)
Մ(գ)
Օտ.լ(գ)
Հլգ(գ)
5
 
300000
6
Զբոսաշրջություն
Ա(գ) կամ ՀԺՊ(գ)
Օտ.լ(գ)
Հլգ(գ)
10
1
250000
7
Իրավագիտություն
ՀԺՊ(գ)
Օտ.լ(գ)
Հլգ(գ)
15
1
480000
8
Քաղաքագիտություն
ՀԺՊ(գ)
Օտ.լ(գ)
Հլգ(գ)
10
1
350000
9
Միջազգայինհարաբերություններ
ՀԺՊ(գ)
Օտ.լ(գ)
Հլգ(գ)
10
1
450000
10
Միջմշակութային հաղորդակցություն /Անգլերեն լեզու/
Անգլ(բ)
Անգլ(գ)
Հլգ(գ)
20
2
300000
11
Լրագրություն
Հլգ(գ)
ՍԱ(գ)
ԲՀՄ(բ)
20
2
200000
        
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
  1. ՀՌՀ- բակալավրի կրթական ծրագրերով հայկական բաժանմունքի հեռակա ուսուցումը կազմակերպվում է վճարովի հիմունքներով:
  2. ՀՌՀ- բակալավրի կրթական ծրագրերով հայկական բաժանմունքի հեռակա ուսուցման կարող են ընդունվել առնվազն միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք` առանց տարիքի սահմանափակման:
  3. Ընդունելության մրցույթը կատարում է ՀՌՀ-ն` ըստ մասնագիտությունների, հատկացված տեղերի և միավորների:
  4. Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են տվյալ տարվա օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 25-ը:
    ՀՌՀ-ում հանձնվող քննությունները անց են կացվում տվյալ տարվա  սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 1-ը:
  5. Դիմումի հետ ներկայացվում են`
1) միջնակարգ կրթության ատեստատը կամ միջին մասնագիտական կամ մասնագիտական տեխնիկական կրթության մասին փաստաթուղթը,
2) 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) զինվորական գրքույկ կամ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,
5) տեղեկանք տվյալ տարվա կենտրոնացված ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ,
6) «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված միասնական քննությունների վկայագիր,
7) առկա ուսուցման համակարգում սովորող անձինք, հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակը` այն բուհի նշագրումով և կնիքով, որտեղ գտնվում է բնօրինակը:
  1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 19 հուլիսի 2016 թվականի N 743-Ն հրամանով հաստատված «ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման ընդունելության կանոնների» 4-րդ գլխի համաձայն արտոնություններից օգտվող դիմոդները փաստաթղթերը հանձնելիս ներկայացնում են նաև համապատասխան արտոնություններից օգտվելու իրավունք տվող փաստաթղթերը:
  2. Փաստաթղթերը հանձնելիս դիմորդը վճարում է 1500 դրամ` փաստաթղթերի ընդունման և ձևակերպման համար, ինչպես նաև 1500 դրամ յուրաքանչյուր ՀՌՀ-ում հանձնվող քննության կազմակերպման և անցկացման համար:  Անկախ քննությանը մասնակցելուց և արդյունքից` քննության համար վճարված գումարը չի վերադարձվում: 
  3. Մրցույթը հաղթահարած և ՀՌՀ ընդունված ուսանողների հրամանագրումը կատարվում է վճարովի կրթական ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքելուց և առաջին կիսամյակի համար ուսման վարձի վճարումը կատարելուց հետո: Վճարովի կրթական ծառայությունների մատուցման պայմանագրերը կնքելու վերջնաժամկետն է տվյալ տարվա հոկտեմբերի 20-ը:
  4. Ուսանողների հրամանագրումը կատարվում է մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 30-ը:
 

 
Հասցե` ՀՀ, ք.Երևան, 0051, Էմինի 123, Հայ-Ռուսական համալսարան
Տեղեկությունների համար դիմել՝ 
Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար՝ 
Բեջանյան Ա.Ռ.
Հեռ.` (+37410) 27 70 66
Էլ. հասցե` anna.bejanyan@rau.am
Viber / WhatsApp: +374 91 933 123