ՀայտարարություններՀՌՀ | Մագիստրատուրա | Մարդկային ռեսուրսների կառավարում

15.07.2019
Մագիստրատուրա | Մարդկային ռեսուրսների կառավարում
 
 
Հայ-Ռուսական համալսարանն առաջին անգամ հայտարարում է «Մարդկային ռեսուրսների կառավարում» մասնագիտությամբ մագիստրոսի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցմամբ 2019/2020 ուսումնական տարվա ընդունելություն (հայկական բաժանմունք):
 
Շուկայական տնտեսության ձևավորման ժամանակակից փուլում չափազանց պահանջված են մարդկային ռեսուրսների կառավարում մասնագիտությամբ կադրերը (HR): Մարդկային ռեսուրսների կառավարմամբ մասնագետների աշխատանքի արդյունավետությամբ է պայմանավորված ընկերությունների հաջողության գրավականը: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ մասնագիտության աշխատակիցները գործ ունեն ամենաարժեքավոր ռեսուրսի` աշխատակազմի արդյունավետ օգտագործման հետ: Այս  մագիստորսական կրթական ծրագիրը հնարավորություն կընձեռի ունկնդիրներին ձեռք բերել հիմնարար  գիտելիքներ,  հմտություններ և կարողություններ, որոնք կդարձնեն նրանց պահանջված և մրցունակ աշխատաշուկայում:
 
Դասավանդում են ակադեմիական ոլորտում մեծ փորձ ունեցող համալսարանի պրոֆեսորներ և դոցենտներ, ինչպես նաև հրավիրված այլ բուհերից և տարբեր պետական ու մասնավոր կազմակերպություններից փորձառու մասնագետներ: 
 
Դասերը կազմակերպվում են հայերեն լեզվով. առկա ուսուցման դեպքում՝ ժամը 15:30-ից հետո, հեռակա ուսուցման համակարգում տարվա կտրվածքով երկու փուլով՝
  • դասընթացները՝ հոկտեմբեր ամսվա ընթացքում,
  • քննաշրջանը՝ մայիս ամսվա ընթացքում:
     
Առկա ուսուցման տևողությունը 2 տարի է, հեռակա՝ 2.5 տարի:

Ուսման վարձը տարեկան կազմում է.
  • առկա ուսուցում՝ 600 000 դրամ;
  • հեռակա ուսուցում՝ 400 000 դրամ:
     
Գործում է ուսման վարձի զեղչման ճկուն համակարգ: 

Փաստաթղթերն ընդունվում են մինչև օգոստոսի 27-ը մագիստրատուրայի բաժնում հետևյալ հասցեով` Հովսեփ Էմինի փողոց 123, 2-րդ հարկ, 228 սենյակ:

Հայ-Ռուսական համալսարանի մագիստրոսի կրթական ծրագրերով հայկական բաժանմունքի 2019-2020 ուսումնական տարվա ընդունելության կանոնակարգ >>

Տեղեկությունների համար դիմել՝ 
Մագիստրատուրայի բաժնի ղեկավար՝ Գևորգյան Էլզա Նորայրի
Հայ-Ռուսական համալսարան, 2-րդ հարկ, 228 սենյակ
Հեռ.` 27-14-59
Էլ. հասցե` elza.gevorgyan@rau.am
Viber / WhatsApp: +374 91 933 123