ՀայտարարություններՄագիստրատուրա՝ ընդունելություն

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ (ՀՌՀ) 
հայտարարում է 2018-2019 ուսումնական տարվա առկա ընդունելություն մագիստրատուրա՝ 
հետևյալ մասնագիտություններով
(հայկական բաժանմունք)
(վճարովի ուսուցում)

Մասնագիտական մանկավարժություն (ֆիզիկա)
Տնտեսագիտություն
Հաշվապահական հաշվառում և հարկում
Ֆինանսներ
Կառավարում
Շուկայագիտություն
Զբոսաշրջություն
Իրավագիտություն
Քաղաքագիտություն
Միջազգային հարաբերություններ
Լրագրություն
Սարքաշինություն և չափագիտություն (Կենսաբժշկական ճարտարագիտություն)
Արևելագիտություն

Հայ-Ռուսական համալսարանը և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հայտարարում են 2018-2019 թթ. ուսումնական տարվա ընդունելություն՝ «Առողջապահական իրավունք» երկամյա համատեղ մագիստրոսական բացառիկ ծրագրով: Ուսման ավարտին շրջանավարտները ստանում են Հայաստանի Հանրապետության պետական նմուշի դիպլոմ և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վկայական: Ընդունելության համար իրավաբանի բազային կրթությունը պարտադիր չէ: Ուսման վճարը կազմում է 500 000 ՀՀ դրամ/տարի ։
 
Փաստաթղթերն ընդունվում են ս.թ. օգոստոսի 20-27-ը մագիստրատուրայի բաժնում հետևյալ հասցեով` Հովսեփ Էմինի փողոց 123, 2-րդ հարկ, 228 սենյակ: Տեղեկատու հեռախոսներ` 27-14-59, 091-933-123 (viber/watsApp),  093-966000։

Ընդունելության կարգին ծանոթանալու համար այցելեք www.rau.am կայքի մագիստրատուրայի էջը:
 
О ПРИЕМЕ в русский сектор читайте по ссылке >>.