ՀայտարարություններՄագիստրատուրա՝ ընդունելություն

02.07.2019
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ (ՀՌՀ) 
հայտարարում է 2019-2020 ուսումնական տարվա առկա ընդունելություն մագիստրատուրա՝ 
հետևյալ մասնագիտություններով
(հայկական բաժին)
(վճարովի ուսուցում)
 
  • Մասնագիտական մանկավարժություն (ֆիզիկա)
  • Տնտեսագիտություն
  • Հաշվապահական հաշվառում և հարկում
  • Ֆինանսներ
  • Կառավարում
  • Շուկայագիտություն
  • Զբոսաշրջություն
  • Բիզնես վարչարարություն (մեկամյա ծրագիր)
  • Իրավագիտություն
  • Քաղաքագիտություն
  • Միջազգային հարաբերություններ
  • Լրագրություն
  • Արվեստի տեսություն և պատմություն  
  • Սարքաշինություն և չափագիտություն (Կենսաբժշկական ճարտարագիտություն)
  • Արևելագիտություն

Հայ-Ռուսական համալսարանը և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հայտարարում են 2019-2020 թթ. ուսումնական տարվա ընդունելություն՝ «Առողջապահական իրավունք» երկամյա համատեղ մագիստրոսական բացառիկ ծրագրով: Ուսման ավարտին շրջանավարտները ստանում են Հայաստանի Հանրապետության պետական նմուշի դիպլոմ, ինչպես նաև Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վկայական: Ընդունելության համար իրավաբանի բազային կրթությունը պարտադիր չէ: Ուսման վճարը կազմում է 500,000 ՀՀ դրամ/տարի։
 
Փաստաթղթերն ընդունվում են ս.թ. հունիսի 20-ից մինչև օգոստոսի 27-ը մագիստրատուրայի բաժնում հետևյալ հասցեով` Հովսեփ Էմինի փողոց 123, 2-րդ հարկ, 228 սենյակ:

Հայ-Ռուսական համալսարանի մագիստրոսի կրթական ծրագրերով հայկական բաժանմունքի 2019-2020 ուսումնական տարվա ընդունելության կանոնակարգ >>

Տեղեկությունների համար դիմել՝ 
Մագիստրատուրայի բաժնի ղեկավար՝ Գևորգյան Էլզա Նորայրի
Հայ-Ռուսական համալսարան, 2-րդ հարկ, 228 սենյակ
Հեռ.` 27-14-59
Էլ. հասցե` elza.gevorgyan@rau.am
Viber / WhatsApp: +374 91 933 123