Հայտարարություններ«Ռադիոլոկացիայի, ռադիոնավագնացության և կառավարման էլեկտրոնային համակարգեր և սարքեր»՝ նոր մագիստրոսական ծրագիր

24.06.2020
 
Հայ-Ռուսական համալսարանի ինժեներաֆիզիկական ինստիտուտը հայտարարում է «Ռադիոտոխնիկա և կապ» մասնագիտությամբ «Ռադիոլոկացիայի, ռադիոնավագնացության և կառավարման էլեկտրոնային համակարգեր և սարքեր» երկամյա նոր մագիստրոսական ծրագրով ընդունելություն (հայկական բաժանմունք)։

Մագիստրոսական ծրագիրը՝
  • իրականացվելու է Հայ-Ռուսական համալսարանի և «Երևանի Կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲ ընկերության միջև ստեղծված «Հեռահաղորդակցություն» բազային ամբիոնը;
  • նախատեսված է այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են ստանալ տեսական, կիրառական և փորձնական գիտելիքներ ռադիոլոկացիոն համակարգերի և թռչող սարքերի ղեկավարման ու կառավարման ոլորտներում, մասնավորապես՝ ժամանակակից ռադիոլոկացիոն համակարգերի նախագծում և պատրաստում, անօդաչու թռչող սարքերի հայտնաբերում ու ուղեկցում և այլն;
  • նպատակ ունի պատրաստել ռադիոլոկացիոն և ռադիոնավագնացության սկզբունքներին տիրապետող և հիմնարար գիտելիք ունեցող երիտասարդ մասնագետներ, որոնք պատրաստ կլինեն շարունակելու իրենց կարիերան և/կամ ուսումը ինչպես գիտական կենտրոններում և ուսումնական հաստատություններում, այնպես էլ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերություններում։
 

 
Տեղեկությունների համար դիմել՝ 
Մագիստրատուրայի բաժնի ղեկավար՝ Գևորգյան Էլզա Նորայրի
Էլ. հասցե` elza.gevorgyan@rau.am
Viber / WhatsApp: +374 93 966 000 

Հեռահաղորդակցություն ամբիոն
Էլ.հասցե` aharon.aharonyan@rau.am