ԴիմորդՀայալեզու կրթություն | Բակալավրիատ

2015 թվականի սեպտեմբերի 1-ից  Հայ-Ռուսական համալսարանում գործում է հայկական բաժանմունք:


Հայ-Ռուսական համալսարանը հայտարարում է ընդունելություն 2020-2021 ուս.տարվա համար հայկական բաժանմունքում:  
 
Դիմորդների ընդունելությունը ՀՌՀ հայկական բաժանմունքի բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման համակարգում իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի» համաձայն:

Ընդունելությունն իրականացվում է հանրապետական միասնական քննությունների արդյունքներ հիման վրա: Բուհ ընդունվելու համար դիմորդները հանձնում են միասնական, կենտրոնացված և ներբուհական քննություններ:
 
Քննությունները կազմակերպվում և անցկացվում են «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից, որի կառավարումն իրականացնում է ՀՀ Կառավարության աշխատակազմը:
 


ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ՝ ԸՍՏ ԱՌԱՋԻՆ ՀԱՅՏԻ​ (2019-2020 ուս.տարի)
Մասնագիտություն Անվճար տեղերի  ընդհանուր քանակը Վճարովի տեղերի ընդհանուր քանակը Դիմորդների թիվը
Ինֆորմատիկա և կիրռական մաթեմատիկա 7 25 61
Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա 6 10 3
Տնտեսագիտություն   10 3
Ֆինանսներ   10  
Թյուրքագիտություն   25  
Իրանագիտություն   25 2
Հնդկագիտություն 4 25  
Արաբագիտություն   25  
Կառավարում   10 1
Հաշվապահական հաշվառում և հարկում   10 1
Շուկայագիտություն (մարքեթինգ)   10 2
Զբոսաշրջություն   10 4
Իրավագիտություն   20 8
Քաղաքագիտություն   10  
Միջազգային հարաբերություններ   10  
Միջմշակութային հաղորդակցություն (Անգլերեն)   20 6
Լրագրություն   10 1
Ընդամենը 17 265 92
 
 
ՀՀ երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտների փաստաթղթերն ընդունվում են հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը` 9.30-ից մինչև 17.00-ն:

Դիմորդը պետք է լրացնի դիմում-հայտ՝ միասնական, կենտրոնացված քննությանը մասնակցելու համար և կցի հետևյալ փաստաթղթերը.
  • Լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների  շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ).
  • 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի).
  • Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական): Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ.
  • Զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մասին.
  • Արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր.
  • Միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները.
  • Ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500- ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը:
     
 
Հեռակա ուսուցման ընդունելություն >>
 

Հասցե` ՀՀ, ք.Երևան, 0051, Էմինի 123, Հայ-Ռուսական համալսարան, լսարան №237

Տեղեկությունների համար դիմել՝ 

Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար՝ 
Բեջանյան Ա.Ռ.
Հեռ.` (+37410) 27 70 66
Էլ. հասցե` anna.bejanyan@rau.am
Viber / WhatsApp: +374 91 933 123
 

Հայ-Ռուսական համալսարանի բակալավրի կրթական ծրագրերով 
հայկական բաժանմունքում մասնագիտությունների
2020-2021 ուսումնական տարվա վարձավճարների չափը
 
Ծածկագիր
Մասնագիտությունը
բակալավրիատ
առկա հեռակա
061101.02.6
Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
500 000
-
056802.01.6
Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա
500 000
-
031101.01.6
Տնտեսագիտություն
600 000
450 000
041301.01.6
Կառավարում
600 000
450 000
041201.01.6
Ֆինանսներ
600 000
450 000
041101.01.6
Հաշվապահական հաշվառում և հարկում
600 000
450 000
041401.01.6
Շուկայագիտություն (մարքեթինգ)
550 000
450 000
101501.01.6
Զբոսաշրջություն
500 000
350 000
042101.00.6
Իրավագիտություն
800  000
600 000
031201.01.6
Քաղաքագիտություն
500 000
480 000
031801.01.6
Միջազգային հարաբերություններ
650 000
600 000
023201.02.6
Միջմշակութային հաղորդակցություն /Անգլերեն լեզու/
550 000
450 000
032101.01.6
Լրագրություն
450 000
350 000
022801.02.6 Թյուրքագիտություն 500 000 -
022801.03.6 Իրանագիտություն 500 000 -
  Հնդկագիտություն 500 000 -
  Արաբագիտություն 500 000 -