ԿրթությունԲՈՒՀԱԿԱՆ

ԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Բուհական կրթությունը Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի բազմաստիճան կրթական գործունեության կենտրոնական ուղղությունն է, որը ներառում է երկաստիճան և միաստիճան ուսուցման համակարգ:

Երկաստիճան ուսուցման համակարգ.

  • ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ - բարձրագույն կրթության առաջին աստիճանն է, որը համարվում է կրթության հիմնական ձևը և տևում է 4 տարի:
     
  • ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ – բարձրագույն մասնագիտական կրթության հաջորդ աստիճանն է բակալավրիատից հետո, որը թույլ է տալիս խորացնել մասնագիտացումը որոշակի ուղղվածությամբ: Ուսման տևողությունը 2 տարի է:

Միաստիճան ուսուցման համակարգ.

  • ԴԻՊԼՈՄԱՎՈՐՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏ` հնգամյա ուսուցում (բժշկական կենսաքիմիա մասնագիտությամբ` վեցամյա):