ԿրթությունՆԱԽԱԲՈՒՀԱԿԱՆ

ՀՌՀ Նախաբուհական կրթության կենտրոն

Ղեկավար` ՀՌՀ գիտական գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյան

Էլ. փոստ` parkev.avetisyan@rau.am
Հեռ.` (+374 10) 26-28-11


Կազմակերպական աշխատանքների գծով տեղակալ` Եվգենյա Մանասյան

Ուսումնական աշխատանքների գծով տեղակալ` Վիոլետտա Գրիգորյան


Հեռ.` (+374 10) 21-14-65

Հայաստանի Հանրապետություն, 0051,
ք. Երևան, Հովսեփ Էմինի 123

ՀՌՀ Նախաբուհական կրթության կենտրոնը
 

հայտարարում է 2017-2018 թթ. ուսումնական տարվա ընդունելություն 12-11-10-րդ դասարանների աշակերտների, քոլեջների, ուսումնարանների ուսանողների, ինչպես նաև  բուհեր չընդունված դիմորդների համար հետևյալ մասնագիտություններով`
 
  • Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա      
  • Էլեկտրոնիկա և նանոէլեկտրոնիկա
  • Տեղեկատվահաղորդակցման տեխնոլոգիաներ և կապի համակարգեր
  • Էլեկտրոնային միջոցների նախագծում և տեխնոլոգիա
  • Բժշկական կենսաքիմիա
  • Դեղագործություն
  • Կենսաինժեներիա և կենսաինֆորմատիկա
  • Տնտեսագիտություն
  • Մենեջմենթ
  • Իրավագիտություն       
  • Միջազգային հարաբերություններ               
  • Քաղաքագիտություն    
  • Փիլիսոփայություն       
  • Լրագրություն                            
  • Բանասիրություն
  • Լեզվաբանություն
  • Արտասահմանյան ռեգիոնագիտություն
  • Զբոսաշրջություն                      
  • Գովազդ և հասարակության հետ կապեր                            
  • Հոգեբանություն
  • Կինոյի և հեռուստատեսության ռեժիսուրա
  • Հյուրանոցաին  գործ    
 
Նախապատրաստական բաժնի շրջանավարտների համար անցկացվող ավարտական-ընդունելության քննությունների  արդյունքների հիման վրա դիմորդներն ընդունվում են ՀՌՀ-ի առաջին կուրս` պետպատվերի շրջանակներում (անվճար) կամ վճարովի հիմունքներով:

Միայն նախապատրաստական բաժնի շրջանավարտներն իրավունք ունեն հանձնել համալսարանում անցկացվող  ընդունելության քննությունները և ընդունվել ՀՌՀ` անկախ ՀՀ և ՌԴ պետական   միասնական   քննությունների արդյունքներից:

Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի դիմորդների համար  բոլոր քննական առարկաների և ծրագրերի ուսուցումն իրականացվում է ամեն օր ժամը 16:30-ից:

Պարտադիր մրցութային առարկաների ուսուցման տևողությունը`
•  12-րդ դասարանցիների, ինչպես նաև  բուհ չընդունված դիմորդների համար` 1 տարի (պարտադիր 3 առարկա, տարեկան վճարը` 490 000 դրամ):
•  11-րդ դասարանցիների համար`  2 տարի (ընտրովի` 1–3 առարկա, մեկ առարկայի արժեքը` 160 000 դրամ):

10–12-րդ դասարանցիների համար կազմակերպվում է ռուսաց լեզվի և բանավոր խոսքի խորացված ուսուցում (արժեքը` տարեկան  160 000 դրամ):

Փաստաթղթերի ձևակերպումը կատարվում է 2017թ. հունիսի 1-ից մինչև հունիսի 30-ը և օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ, աշխատանքային օրերին` ժամը 13:00 -18:00:

Դասընթացների սկիզբը` ս.թ. հոկտեմբերի 2-ից:

Ուսուցման կուրսն ավարտածներին և ատեստավորված սովորողներին տրվում է Նախաբուհական կրթության կենտրոնի սերտիֆիկատ

Ընդունելության համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը.
•    Անձնագրի պատճեն (կամ ծննդյան վկայականի պատճեն)
•    6 լուսանկար (3x4)
•    Ծնողներից մեկի անձնագիրը
•    Ատեստատ (դպրոցն ավարտածների համար)
•    Զինկոմիսարիատից կցագրման վկայականի պատճեն (տղաների համար)


Հասցեն` ք. Երևան, Հովսեփ Էմինի 123, սեն. № 428, № 221:
Հեռ. 26-28-11, 21-14-65