ԴիմորդՀայալեզու կրթություն | Մագիստրատուրա

2020-2021 ուսումնական տարում Հայ-Ռուսական համալսարանը կատարում է մագիստրատուրայի ընդունելություն հայկական բաժնում: 

Հայ-Ռուսական համալսարանի մագիստրոսի կրթական ծրագրերով հայկական բաժանմունքի 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կանոնակարգ >>

Հայ-Ռուսական համալսարանի հայկական բաժանմունքի ուսանողական նպաստների տրամադրման կանոնակարգ​ >>
 
Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս.թ. մայիսի 25-ը և օգոստոսի 20-27-ը մագիստրատուրայի բաժնում հետևյալ հասցեով՝ Հովսեփ Էմինի փողոց 123, 2-րդ հարկ, 228, 237 սեն.: Տեղեկատու հեռախոսներ՝ 27-14-59, 27-70-52, 093-966 000:

ՀՌՀ մագիստրատուրան իր գործունեությունը սկսել է ծավալել համաձայն ՌԴ կրթության և գիտության նախարարության 22.06.2007թ. N 1617 հրամանի: 
ՀՌՀ գիտխորհրդի 11.12.2015թ. №61 որոշմամբ Հայ-Ռուսական համալսարանում գործում է հայկական բաժին՝ առկա ուսուցմամբ (15 մասնագիտությամբ 33 մագիստրոսական ծրագիր) և հեռակա ուսուցմամբ  (10 մասնագիտությամբ 22 մագիստրոսական ծրագիր): 2018-2019 ուսումնական տարում մագիստրատուրայի ուսանողների քանակը 33-ն է, որոնք սովորում են հետևյալ մասնագիտություններով. “Սարքաշինություն” (Կենսաբժշկական ճարտարագիտություն), “Կառավարում”, “Զբոսաշրջություն”, “Իրավագիտություն”, “Միջազգային հարաբերություններ”, “Արևելագիտություն”:
 
Համաձայն 01.01.2018թ. տվյալների՝ ՀՌՀ մագիստրատուրայի հայկական բաժնում առկա ուսուցմամբ 4 մասնագիտություններով սովորում է 16 ուսանող, հեռակա ուսուցմամբ 3 մասնագիտություններով՝ 17 ուսանող:

Հայ-Ռուսական համալսարանը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ իրականացնում են «Առողջապահական իրավունք» երկամյա համատեղ մագիստրոսական բացառիկ ծրագրիրը: Ուսման ավարտին շրջանավարտները ստանում են Հայաստանի Հանրապետության պետական նմուշի դիպլոմ, ինչպես նաև Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վկայական:

2019թ. սեպտեմբերից համալսարանում գործում է ևս մի բացառիկ՝ մեկամյա «Բիզնես վարչարարություն» մագիստրոսական ծրագիրը:
 
Հայկական բաժնում ուսուցումն իրականացվում է հայկական կրթական չափորոշիչների հիման վրա կազմված ծրագրերով:

Հարցաշար մագիստրատուրայի ընդունելության քննությունների՝

Այլընտրանքային էներգետիկա
Արաբագիտություն
Հնդկագիտություն 
Իրանագիտություն 
Թյուրքագիտություն
Լրագրություն 
Կինոգիտություն 
 

Տեղեկությունների համար դիմել՝ 
Մագիստրատուրայի բաժնի ղեկավար՝ Գևորգյան Էլզա Նորայրի
Հայ-Ռուսական համալսարան, 2-րդ հարկ, 228 սենյակ
Հեռ.` 27-14-59
Էլ. հասցե` elza.gevorgyan@rau.am
Viber / WhatsApp: +374 91 933 123
 

 
ՀՌՀ մագիստրատուրայում գործող վարձավճարների չափը
2020-2021 ուսումնական տարվա համար
 
Ուղղություն
վարձավճարը
Առկա ուսուցում
061101.00.7 
Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)
500 000
011401.00.7 Մասնագիտական մանկավարժություն (Ֆիզիկա) 350 000
071301.05.7 Այլընտրանքային էներգետիկա 750 000
031101.00.7 
Տնտեսագիտություն
650 000
041802.01.7 Բիզնես վարչարարություն (մեկամյա ծրագիր) 2 300 000
041101.00.7 
Հաշվապահական հաշվառում և հարկում
700 000
041201.00.7 
Ֆինանսներ
700 000
041301.00.7 
Կառավարում
700 000
041401.00.7 
Շուկայագիտություն (մարքեթինգ)
650 000
042101.00.7 
Իրավագիտություն
850 000
031201.00.7 
Քաղաքագիտություն
550 000
031801.00.7 
Միջազգային հարաբերություններ
650 000
032101.00.7 
Լրագրություն
500 000
071506.00.7  Սարքաշինություն և չափագիտություն
(Կենսաբժշկական ճարտարագիտություն)
500 000
022801.00.7 Արևելագիտւթյուն 550 000
101501.00.7 Զբոսաշրջություն 500 000
021801.00.7 Արվեստի տեսություն և պատմություն
(Կինոգիտություն)
500 000
Համատեղ ծրագիր
  Առողջապահական իրավունք (Բժշկական համալսարանի հետ) 550 000
Հեռակա ուսուցում
031101.00.7 
Տնտեսագիտություն
450 000
041101.00.7 
Հաշվապահական հաշվառում և հարկում
500 000
041201.00.7 
Ֆինանսներ
500 000
041301.00.7 
Կառավարում
500 000
041401.00.7 
Շուկայագիտություն (մարքեթինգ)
500 000
042101.00.7 
Իրավագիտություն
650 000
031201.00.7 Քաղաքագիտություն 450 000
031801.00.7 Միջազգային հարաբերություններ 550 000
032101.00.7 
Լրագրություն
350 000
101501.00.7 Զբոսաշրջություն 350 000