Кто автор картины Сикстинская Mадонна?
Леонардо да Винчи
Сандро Боттичелли
Рафаэль

Результаты опроса


На что вы готовы пойти ради карьеры?
Ради карьеры я готов(а) на все
На все, но в рамках закона
Никогда не пожертвую людьми и отношениями ради карьеры
Затрудняюсь ответить

Результаты опроса

Вы можете оставить Ваш комментарий
Զանգեց Երիցյան Սերգոն, տեղեկացրեց Համլետ Թամազյանին նվիրված գրքի հրատարակման գաղափարի մասին, առաջարկեց մի բան գրել... Շատ հուզվեցի... Համլետը բացառիկ ՈԳԻ էր, գերմարդկային ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ... բռնկվող, տաքարյուն, անմիջական, անկեղծ, նվիրական...իսկական հայ էր, հպարտ Օձունեցի...Մեծ ԸՆԿԵՐ...Ահա թե ինչ ծնվեց.
 
Համլետ Թամազյանին
 
 
Մենք մոլորվում ենք՝ պատկերացնելով թե՝
Հաշվարկն է մարդուն կենդանուց զատում...
Հաշվարկը՝ մեղք է, և իրականում
Հաշիվ անողին ՄԱՐԴՈՒՑ է զատում:
 
Հաշվարկը քույրն է հնազանդության,
Անմեղ կեցվածքի, զգույշ քայլվածքի,
Եվ անգամ դեռ՝ անմեղսունակության,
Երբ քեզ հասու չէ մեղավորության
Քո ահռելի մեծ չափաբաժինը...
Եվ այս ամենը ի՞նչ՝ շատ մարդկայի՞ն է...
 
Դրա հետ մեկտեղ՝ միշտ անչափ զգաստ,
Ու գորշ գայլի պես՝ թռիչքի պատրաստ
Հենց նույն այն պահին, երբ հանկարծ կզգաս
Խեղճ ախոյանիդ թուլացվածությունը...
Կզգաս, քանի որ զգայականներիցդ
Ամենազգայունը հոտառությունն է...
Իսկ հոտառությունը՝ ինչ, արդյոք մարդկայի՞ն է...
 
Մի՞թե մարդկային չէ բռնկվել, պոռթքել,
Երբ ինքնությունդ կփորձեն կոտրել,
Անարդարության դեմ կանգնել, ընդվզել:
Մարդկային կանչին չգնալ՝ վազել,
Միայն բաժանել՝ երբեք չդիզել,
Սիրտն ու ջիգյարը աշխարհին բացել,
Ու երբ ցավում է՝ չպահել, լացել...
Նվիրելու տեղ՝ միմիայն տրվել,
Սեփական բոցից ինքնիսպառ վառվել...
 
Այս ամենի մեջ՝ ո՛չ մի կասկածանք,
Ու երբեք-երբեք՝ ո՛չ մի ներքին ձայն,
Ոգու մղումին՝ վերին ակնածանք,
Երբ որ ընտրում էս՝ Ոգուդ համաձայն՝
Սպեղանիներից՝ ամենացավոտը,
Արահետներից՝ ամենաքարոտը,
Գժություններից՝ ամենայարոտը,
Դրսևորման մեջ՝ ամենակրքոտը,
Օրվա ժամերից՝ լույս առավոտը,
Իսկ զգացմունքներից՝ Ամենայն Կարոտը...
 
Ու՞ր էս դու,  մշտապես Ոգու ջատագովը,
Ու՞մ վստահեցիր քո միակ ճիշտը...
Բժիշկների մեջ՝ ԱՄԵՆԱՈ՛ԳՈՎԸ,
Ոգովների մեջ՝ ԱՄԵՆԱԲԺԻ՛ՇԿԸ:
 
Արմեն Դարբինյան

Оставьте Ваш комментарий
  Имя: 
Комментарий
 
# 123
23.05.12