Учебный процессԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 
   ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ՄՈՏ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
 
  1. Հայաստանի Հանրապետության մարզերից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ու Վրաստանի Հանրապետության Ջավախքի տարածաշրջանից եկած այն ուսանողները, որոնք ներկայում փաստացի բնակվում են Երևան քաղաքում, պետական պատվերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար առողջության առաջնային պահպանման ծառայություններ  ստանալու համար կարող են, ազատ ընտրության սկզբունքով, ընտրել Երևան քաղաքի առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններից մեկը (ցանկերը կցվում են, այդ թվում բարձրագույն ուսումնական հաստատության գտնվելու վայրում գործող մոտակա պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների) և կամավորության սկզբունքով ընտրել և գրանցվել տվյալ բժշկական կազմակերպության առողջության առողջության առաջնային պահմանման բժշկի ( այսուհետ` ԱԱՊ բժիշկ) մոտ:
     
  2. ԱԱՊ (ընտանեկան բժիշկ/թերապևտ) բժշկի մոտ գրանցվելու համար անհրաժեշտ է բժշկական կազմակերպության ամբուլատոր-պոլիկլինիկական (առողջության առաջնային պահմանման ծառայություններ մատուցող) ծառայություն ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ (այդ թվում փաստաթղթի պատճենը), ուսանողական գրքույկ և տեղեկանք` փաստացի բնակության վայրից:
     
  3. Պետության կողմից երաշխավորված անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում իրենց ԱԱՊ բժշկին ընտրած ուսանողին մատուցվում են հետևյալ ծառայությունները`
1) ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության և սպասարկման ողջ ծավալը (ընտանեկան բժշկի/թերապևտի խորհրդատվություն, վերջինիս ուղեգրմամբ` նեղ մասնագետների խորհրդատվություն և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ),
2) տնային կանչերի իրականացումը,
3) անհետաձգելի ամբուլատոր բժշկական օգնության տրամադրում` ընտանեկան բժշկի/թերապևտի և նեղ մասնագետների կողմից` բժշկական ցուցման դեպքում:

 
ՑԱՆԿ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՄԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 
 
N
ԲԺՇԿԱԿԱՆ  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՍՑԵ
1.
Թիվ  1 պոլիկլինիկա
Լեոյի 17
2.
Թիվ 4 պոլիկլինիկա
Մոսկովյան 13
3.
Թիվ  5 պոլիկլինիկա
Նորք-Մարաշ, Գ. Հովսեփյան 8 
4.
Թիվ  8 պոլիկլինիկա
Մարշալ Բաղրամյան 51ա 
5.
Թիվ  12 պոլիկլինիկա
Ավան, Խուդյակովի փողոց 153
6.
Թիվ  13 պոլիկլինիկա
Ներքին Շենգավիթ 9 փող.,32 շենք
7.
Թիվ  15 պոլիկլինիկա
Սեբաստիա 9
8.
Թիվ 16 պոլիկլինիա
Դրոյի փողոց 17 շենք
9.
Թիվ 17 պոլիկլինիկա
Տիգրան Մեծի 36ա
10.
Թիվ 19 պոլիկլինիկա
Զ. Անդրանիկի 2ա
11.
Թիվ 20 պոլիկլինիկա
Դավթաշենի 4-րդ թաղամաս
12.
Թիվ 22 պոլիկլինիկա
Նոր Նորքի 9-րդ զանգվածի 3 և 103 շենք.
13.
«Գրիգոր Նարեկացի» ԲԿ» պոլիկլինիկա
Նոր Արեշ  22-րդ փողոց 63/1
14.
«Կարմիր բլուրի» պոլիկլինիկա
Կարմիր բլուրի փողոց   27
15.
«Նոր Արեշ» պոլիկլինիկա
Ազատամարտիկների 82/2
16.
«Սարի Թաղի» պոլիկլինիկա
Սարի Թաղ 10-րդ փողոց,թիվ   11տ
17.
«Արշակունյաց» պոլիկլինիկա
Արշակունյաց պող. 43
18.
«Ս.Աստվածամայր ԲԿ» պոլիկլինիկա
Արտաշիսյան 46/1
19.
«Կ.Եսայանի անվան» պոլիկլինիկա
Հր. Ներսիսյան 7/1
20.
«Նուբարաշենի» պոլիկլինիկա
Նուբարաշեն, Չնքուշի փող. 4
21.
«Նոր Արաբկիր» ԱԿ
Հր. Քոչարի 21
22.
«Նորագավիթ» պոլիկլինիկա
Նորագավիթ 8-րդ փողոց, 10 շենք
23.
«Վ.Ավագյանի անվան ԲԿ»
Մոսկովյան 15
24.
«Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ
Արամի 54
25.
Մ.Հերացու անվան ԵՊԲՀ պոլիկլինիկա
Աբովյան 60
26.
«Արմենիա ԲԿ» պոլիկլինիկա
Աջափնյակ, Մարգարյան 6
27.
«Էրեբունի» ԲԿ պոլիկլինիկա
Տիտոգրադյան 14
28.
«Ս.Գրիգոր Լուսավորիչ»  ԲԿ պոլիկլինիկա
Նոր-Նորքի 3-րդ զանգված Գյուրջյան 8
29.
«Նատալի ֆարմ» ՍՊԸ «Աստղիկ» ԲԿ պոլիկլինիկա
Դ.Վարուժանի 28 ա
30
«Արինտերլև» ՍՊԸ Վարդանանց ԲԿ
Վարդանանց 18
31.
«Յունկտուռա ԸԲԱՊ» ՍՊԸ
Նոր Նորքի «Ջրվեժ» թաղաման
32.
«Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ
Ռոստովյան փող., 17/1 շենք
33.
«Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գիմեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ»
Մարգարյան փող., 6/2 շենք
34.
«Իգնացիա» ՍՊԸ
Բաշինջաղյան փող., 179/5 շենք
35.
«Դիագնոստիկա բժշկական միավորում» ԲԲԸ
Մարգարյան փող., 6/1 շենք
36.
«Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ
Քանաքեռ, Ծարավ Աղբյուրի փող., 55ա շենք
 
 
ՑԱՆԿ
ՈՒՍՈԻՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
 
N
ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՍՑԵ
1.
«Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ
Արամի 54
2.
«Արինտերլև» ՍՊԸ Վարդանանց ԲԿ
Վարդանանց 18
3.
«Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ
Մոսկովյան 13
4.
Մ.Հերացու անվան ԵՊԲՀ «Հերացի» պոլիկլինիկա
Աբովյան 60
5.
«Վ.Ավագյանի անվան ԲԿ» ՍՊԸ
Մոսկովյան 15
6.
«Թիվ 1 պոլիկլինիկա» ՓԲԸ
Լեո 17
7.
«Թիվ 8 պոլիկլինիկա» ՓԲԸ
Բաղրամյան 51/ա
8.
«Նոր Արաբկիր ԱԿ» ՓԲԸ
Հ. Քոչարի 21
9.
«Թիվ 17 պոլիկլինիկա» ՓԲԸ
Տիգրան Մեծի 36/ա
АНОНСЫ
СОБЫТИЯ
Интервью