Анонс«Անցումային տնտեսության մարտահրավերները». ամառային դպրոց

Challenges for Emerging Economy II Տնտեսագիտության տեսության երկրորդ միջազգային ամառային դպրոցը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի և Լյուքսեմբուրգի համալսարանի տնտեսագիտության և իրավունքի համատեղ նախագիծն է:
 
Մասնակցության են հրավիրվում բակալավրի 2-րդ և բարձր կուրսերի, ինչպես նաև մագիստրատուրայի ուսանողները, ասպիրանտները և շրջանավարտները: Մասնակցությունն անվճար է: Աշխատանքային լեզուներն են ռուսերենը/անգլերենը: Մասնակցությունն անվճար է, գրանցումը նախապես: Մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:
 
Դպրոցը կկազմակերպվի հուլիսի 15-19-ը ՀՀ, ք.Երևան, Նալբանդյան 128 հասցեով:
 
Հավելյալ տեղեկատվության համար կարող եք գրել հետևյալ էլ փոստին՝ intofficeasue@gmail.com կամ զանգահարել +374 10 59 34 84 հեռախոսահամարով:
 
Ամառային դպրոցի մանրամասները. մամուլի հաղորդագրություն >>, դասընթացների բովանդակության >>, անոնս >>:
АНОНСЫ
СОБЫТИЯ
Интервью