АнонсԲնագիտական կրթության հիմնախնդիրներին նվիրված համահայկական գիտաժողով

Բնագիտական կրթության հիմնախնդիրներին նվիրված համահայկական V գիտաժողով
«Բնագիտությունը  XXI դարում. ուսուցման հիմնախնդիրներ և լուծումներ»
հոկտեմբերի 1-ին,  2017 թ.

Նվիրվում է Հայ-Ռուսական համալսարանի հիմնադրման 20-ամյակին 


Կրթական գիտաժողովում կքննարկվեն հանրակրթական և բուհական ոլորտներում բնական գիտությունների, նրանց հիմունքների ուսուցման հիմնախնդիրները: Գիտաժողովին, ստորև ներկայացված պայմաններին համապատասխան, կարող են մասնակցել դպրոցների ուսուցիչներ, բուհերի դասախոսներ, քոլեջների դասատուներ, նշված խնդիրներով զբաղվող մագիստրոսներ, ասպիրանտներ և կրթության ոլորտի մասնագետներ:
 
Նախատեսվում է քննարկել հետևյալ թեմաները.
 
  • Ֆիզիկայի  և աստղագիտության ուսուցման հիմնախնդիրներ
  • Մաթեմատիկայի ուսուցման հիմնախնդիրներ
  • Քիմիայի  ուսուցման  հիմնախնդիրներ
  • Կենսաբանության ուսուցման հիմնախնդիրներ
  • Բնագիտություն՚ ինտեգրացված առարկայի դասավանդման առանձնահատ-կությունները
  • Ֆիզիկական աշխարհագրության ուսուցման հիմնախնդիրներ
  • Մաթեմատիկայի  դերը բնագիտության ուսուցման գործընթացում
  • Բնագիտական առարկաների դասավանդման գործնական ուղղվածության ապահովման ուղիները
  • Բնագիտական  կրթության  ինֆորմատացման  հիմնախնդիրներ
  • Ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները կրթական համակարգում
  • Բնագիտական առարկաներից պետական ավարտական և միասնական քննություններինսովորողներին նախապատրաստելու հիմնահարցեր
  • Սովորողների  էկոլոգիական  կրթության  և դաստիարակության հիմնահարցեր
  • Բնագիտական առարկաների դերը ճարտարագիտական և տեխնիկական  կրթության համակարգում
  • Բնագիտությունը և ռազմագիտությունը
  • Օլիմպիադաներ և աշխատանք օժտված երեխաների հետ
  • Գիտամեթոդական և գիտահանրամատչելի գրականության դերը արդիականացվող կրթական համակարգում:

Տեղեկատվություն.010-26-55-97,Գայանե Սամվելյան
E-mail bnaget@yahoo.com  

 
Զեկուցումների և թեզիսների ներկայացման կարգը
 
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2017թ. սեպտեմբերի 10-ը ներկայացնել հոդվածի էլեկտրոնային օրինակը: Կրթական գիտաժողովի աշխատանքներին  մասնակցել  ցանկացողները կազմկոմիտե պետք է ներկայացնեն հետևյալ նյութերը.
  • մասնակցության հայտ
  • ելույթի կամ զեկուցման թեզիսները էլեկտրոնային և տպագիր օրինակով` մինչև 5 տպագիր էջ ծավալով, Word document  ֆայլով: 
Զեկուցումները և թեզիսները ուղարկել katayan@ysu.am, hayk.sarkisyan@rau.am էլ. հասցեներից մեկին:

Ներկայացվող նյութերի ձևակերպման պահանջները

Հոդվածները պետք է ձևակերպվեն հետևյալ պահանջներին համապատասխան.նյութի ծավալը 5 էջից ոչ ավելի , տեքստի համակարգչային ծրագիրը` Microsoft Word, տառատեսակը` Times New Roman (ռուսերենի, անգլերենի համար) և Sylfaen (հայերենի համար), տառաչափը` 12, տողամիջյան տարածքը` 1,5, վերևի, նեքևի և աջ լուսանցքները` 2,0, ձախ լուսանցքը` 3,0 սմ` ստանդարտացված: Հոդվածը սկսվում է վերնագրով, որը գրվում է կենտրոնում` գլխատառերով, մուգ: Վերնագրից հետո նշվում են հեղինակի ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, քաղաքը և կազմակերպությունը` աջ անկյունում`շեղատառ: Հոդվածում հստակորեն պետք է ներկայացված լինեն հարցի դրվածքը, կրթական նորույթը, իսկ վերջում` օգտագործված գրականության ցանկը և նյութի հակիրճ ամփոփումը` մինչև 50 բառ` անգլերեն, ռուսերեն կամ հայերեն, կախված հոդվածի շարադրման լեզվից: Տեքստում գրականության մեջբերումը նշվում է ուղիղ փակագծերում` գրելով գրականության ցանկում համապատասխան աղբյուրի համարը և էջը` օրինակ` [3,էջ 14]:

Գիտաժողովի աշխատանքային լեզուն հայերենն է, իսկ առանձին աշխատանքներ կարող են ներկայացվել ռուսերեն և անգլերեն լեզուներով: 
Գիտաժողովին ներկայացված և գրախոսված նյութերից կհրատարակվի գիտա-մեթոդական  հոդվածների ժողովածու` համաձայն ՀՀ ԲՈՀ-ի պահանջներին:

Գիտաժողովին  մասնակցել  ցանկացողները լրացնում  են համապատասխան հայտը և թեզիսները կազմկոմիտե են ներկայացնում մինչև  ս.թ. սեպտեմբերի 10-ը` վերը նշված հասցեներով:
Թեզիսները, որոնք ներկայացված պահանջներին չեն բավարարում կամ ուղարկվում են նշված ժամկետներից ուշ, չեն քննարկվում:
Գիտաժողովի նյութերի ժողովածուն  կտպագրվի  գիտաժողովում զեկուցելուց և խմբագրական խորհուրդի կողմից հոդվածը խմբագրելուց հետո՝ 3-ամսյա ժամկետում  :
Գիտաժողովին կարելի է մասնակցել ինչպես զեկուցումով, այնպես էլ առանց զեկույցի: Մասնակցության վճարը 7000 դրամ, փոխանցման հաշվեհամարը՝ 1570024632040200:
 
АНОНСЫ
СОБЫТИЯ
Интервью