АнонсՎ. Իվաննիկովի հիշատակին նվիրված գիտաժողով

Ակադեմիկոս Վիկտոր Իվաննիկովի հիշատակին նվիրված գիտաժողովը տեղի է ունենալու Հայ-Ռուսական համալսարանում մայիսի 3-4։

Բոլոր ընդունված աշխատանքները կհրապարակվեն Իվաննիկովի անվան գիտական ժողովածուում, որը ինդեքսավորվելու է “Web of Science” և “Scopus”֊ում։

Գիտաժողովի թեմաներն են՝

● Ծրագրերի վերլուծության, մոդելավորման ու ձևափոխության տեխնոլոգիաներ
● Տվյալների և տեղեկատվական համակարգերի կառավարում
● Բաձր արտադրողականության հաշվարկներ
● Համակարգային ծրագրեր ու օպերացիոն համակարգեր
● ԽՍՀՄ-ում ՏՏ-ի 70-ամյա պատմությունը
 
Ավելի մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև գիտաժողովին մասնակցելու կարգին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ http://ivannikov-ws.org:

Կարևոր ժամկետներ՝
2018թ․ ապրիլի 10՝ հոդվածների ներկայացման վերջնաժամկետ:
2018թ․ ապրիլի 15՝ հոդվածների ընդունման պատասխան:
2018թ․ մայիսի 1՝ մասնակցության գրանցման վերջնաժամկետ:
АНОНСЫ
СОБЫТИЯ
Интервью