АнонсRostelecom Scholarship for Students

Ռոստելեկոմ ընկերությունը սեպտեմբերի 1-ին ընդառաջ կազմակերպում է ուսանողական էսսեների մրցույթ՝ «Ինչպե՞ս կկիրառեի նորագույն տեխնոլոգիաները կրթության մեջ» թեմայով։
 
Լավագույն 3 աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն «Ռոստելեկոմ կրթաթոշակով» և կստանան պատվոգրեր:
 
  • 1-ին տեղ՝ 300,000 դրամ (10 ամիս՝ ամսական 30․000 դրամ կրթաթոշակ)
  • 2-րդ տեղ՝ 200,000 դրամ (10 ամիս՝ ամսական 20․000 դրամ կրթաթոշակ)
  • 3-րդ տեղ՝ 100,000 դրամ (10 ամիս՝ ամսական 10․000 դրամ կրթաթոշակ)
 
Աշխատանքները անհրաժեշտ է ուղարկել մինչև սեպտեմբերի 30-ը idea@rtarmenia.am էլ. փոստի հասցեին՝ թեմա դաշտում նշելով Ռոստելեկոմ կրթաթոշակ: Նամակի մեջ անհրաժեշտ է նշել նաև Ռոստելեկոմի պայմանագրային համարը և կոնտակտային հեռախոսահամար։ Մրցույթի պարտադիր պայման է, որպեսզի մասնակիցը կամ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկը լինի Ռոստելեկոմի բաժանորդ:
 
Մրցույթի արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 30-ից հետո: Լավագույն աշխատանքների հեղինակների անունները կհրապարակվեն հոկտեմբերի 4-ին։
 
Մանրամասն տեղեկատվություն մրցույթի մասին կարող եք գտնել Ռոստելեկոմի կայքում և ֆեյսբուքի պաշտոնական էջում։ 
АНОНСЫ
СОБЫТИЯ
Интервью