Анонс2019-2020թթ. ուստարվա Ստեֆան Բանախի կրթաթոշակային ծրագիր

ԼՀ ԱԳՆ "Լեհական օգնություն" (www.polskapomoc.gov.pl) հիմնադրամը տեղեկացնում է 2019-2020թթ. ուստարվա Ստեֆան Բանախի կրթաթոշակային ծրագրի մեկնարկի մասին: 

Լեհ մաթեմատիկոս, Լվովի մաթեմատիկայի դպրոցի համահիմնադիր Ստեֆան Բանախի անվան ծրագիրն իրականացվում է Լեհաստանի ակադեմիական փոխանակումների ազգային գործակալության կողմից: Ծրագրի նպատակն է աջակցել զարգացող երկրների սոցիալ-տնտեսական աճին` նպաստելով այդ երկրների կրթական մակարդակի և քաղաքացիների մասնագիտական հմտությունների բարձրացմանը: Կրթաթոշակային ծրագրի հնարավոր շահառուներն են Արևելյան գործընկերության, Միջին Ասիայի և Բալկանյան երկրների ուսանողները:

Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ուսանել Լեհաստանի համալսարանների ինժեներական, տեխնիկական, գյուղատնտեսական, ինչպես նաև ճշգրիտ և բնական գիտությունների ֆակուլտետների մագիստրատուրայի բաժիններում: 

Դիմելու վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 30-ը: Հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ Լեհաստանի ակադեմիական փոխանակումների ազգային գործակալության հետևյալ կայքէջից >> և լեհերեն տեսանյութից >>.
АНОНСЫ
СОБЫТИЯ
Интервью