НовостиՑավակցում ենք

30.11.2017
Նոյեմբերի 29-ին կարճատև հիվանդությունից հետո կյանքից հեռացավ միջազգային ճանաչում ունեցող մեծ գիտնական, բազմամյա մանկավարժ, բազմաթիվ երիտասարդ գիտնականներ կյանքի կոչած, Հայ-Ռուսական համալսարանի բժշկական կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչիկ Ռաֆայելի Վարդապետյանը, որը նոր էր բոլորել իր կյանքի 68 տարին:

Կան մարդիկ, որոնք աշխարհ են գալիս հատուկ առաքելությամբ՝ լույս ու ջերմություն տարածելու, առաջնորդելու, մարդկանց միավորելու, երիտասարդներին ուղղորդելու: Պատահական չեն նրան կոչել Հրաչյա. մարդ, ով միայն հուր, ջերմություն ու լույս է տալիս շրջապատին: Չլինելով հսկայամարմին, նա հսկա էր և′ գիտության մեջ, և′ մարդկային հարաբերություններում: Նա մարդ էր, ով միշտ հսկա պատվար էր բոլորի համար, մարդ, ով տալիս էր իր ահռելի գիտելիքները, իր մեծ սերը բոլորին անխտիր, առանց հաշվի առնելու որևէ արտոնյալություն: Նա բոլորի համար ուներ սփոփանքի և բարության իր դեղատոմսը, որ միայն իրենն էր: Նա մեծ Ուսուցիչ էր,  որովհետև առաջին հերթին մեծ և լուսավոր մարդ էր, ճշմարիտ գիտնական, իսկ ուսանողների համար նա միայն դասախոս չէր, այլ հոգատար հայր, ավագ ընկեր և նրանց առաջին պաշտպանը: Հրաչիկ Վարդապետյանը հրաշալի և հավատարիմ ընկեր էր,  աննման հայր և ամուսին, բայց առաջին հերթին լուսավոր մարդ, որի հեռանալուց հետո տեսնում ես, որ կյանքը դարձավ գորշ և ցուրտ:

Երանի քեզ, Հրաչիկ Վարդապետյան, որ այդքան մեծ առաքելություն կատարեցիր և այդքան լուսավար հետք թողեցիր և′ գիտության մեջ, և′ մարդկանց սրտերում: Շատերը կերազեին ունենալ այդքան կարճ, բայց այդքան լուսավոր կյանք: Այն մեծ սերը, որ տվեցիր մարդկանց՝ վերադարձավ քեզ նույնքան մեծ, ջերմ և անկաշառ: 
 
 

Ալեքսանդր Փայլակի Ենգոյան, 
քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
 

 
Скорбим...
 
29-го ноября после кратковременной болезни из жизни ушёл всемирно известный учёный, педагог с многолетним стажем, воспитавший не одно поколение молодых исследователей, заведующий кафедрой медицинской биохимии и биотехнологии Российско-Армянского университета, доктор биологических наук профессор Грачик Рафаелович Вардапетян, которому лишь недавно исполнилось 68 лет.
 
Есть люди, которые ниспосланы свыше со специальным назначением - дарить окружающим тепло и свет, чтобы вести и объединять людей, наставлять подрастающее поколение. Не случайно его назвали Грачья – человек, «дарящий пыл», тепло и свет окружающим. Он был великим в своей деятельности и был велик в человеческих взаимоотношениях. Он был защитой и опорой для всех. Человеком, дающим свои огромнейшие знания, свою любовь всем без исключения, не считаясь ни с какими привилегиями. У него был свой собственный утешительный и добрый подход к людям. Он был великим учителем, потому что в первую очередь он был большим и светлейшим человеком, правдивым учёным, а для своих студентов он был не просто преподавателем, а заботливым отцом, старшим братом, наставником и их защитником. Грачик Вардапетян был чудесным и верным другом, неповторимым отцом и мужем, но в первую очередь светлым человеком, после ухода которого замечаешь, что жизнь стала мрачной и холодной…
 
Хвала тебе, Грачик Вардапетян, что выполнил такое большое назначение в жизни и оставил светлый след в науке и в сердцах людей. Многие мечтали бы прожить хоть и такую короткую, но светлую жизнь. Та безмерная любовь, что ты подарил людям, вернулась к тебе бумерангом такой же светлой и неподкупной.
 
Д.х.н., профессор
А.П. Енгоян
 
 
АНОНСЫ
СОБЫТИЯ
Интервью