event

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը կհանդիպի ՀՌՀ ուսանողների հետ

  • 17 Մայիս , 2022
Մայիսի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայ-Ռուսական համալսարանի Կապույտ դահլիճում տեղի կունենա գրական հանդիպում բանաստեղծ և արձակագիր, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ:
 
Պարգևներ
•   ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ, 2016 թվական
•   «Է» բանաստեղծությունների ժողովածուն արժանացել է ՀՀ պետական մրցանակի, 2013 թվական
•   «Ալմա Աթայում տպագրված «Օձեղեն տունը» (ռուսերեն) գիրքն արժանացել է ԱՊՀ երկրների գրքարվեստի մրցույթի 2-րդ մրցանակի, 2012 թվական
•   «Հայոց արևակենտրոն կնիքը» գիրքն արժանացել է «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակաբաշխության մրցանակի, 2007 թվական
•   «Վահագն Վիշապաքաղի արկածները» գրքի համար արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի, 2005 թվական
•   «Կենաց ծառ» բանաստեղծությունների ռուսերեն ժողովածուն Մոսկվայում արժանացել է Մաքսիմ Գորկու անվան մրցանակի, 1987 թվական

Հեղինակել է ավելի քան 30 բանաստեղծական ժողովածու, որոնք տպագրվել են տարբեր լեզուներով:

Միջոցառման կազմակերպիչ՝ ՀՌՀ հայոց լեզվի և գրականության ամբիոն։