ՌՀՀ-ում կկայանա II Ռուս-Հայկական մեդիաֆորումը
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 10:15-ին, Ռուս-Հայկական համալսարանի Մշակույթի տանը կկայանա II Ռուս-Հայկական մեդիաֆորումի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառումը համատեղ կազմակերել են Ռուս-Հայկական համալսարանը և Ռուսաստանի կրթության և գիտության նախարարությունը։
Ֆորումի նպատակն է խորացնել Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդների միջմշակութային երկխոսությունը, ընդլայնել մեր երկրների միջև կրթական ոլորտում տեղեկատվական համագործակցությունը, ինչպես նաև ստեղծել և խթանել մեդիակոնտենտ, որը տարածում է մեր երկու ժողովուրդների ընդհանուր արժեքները։ Այս տարվա ֆորումի թեման է «Արհեստական բանականությունը մեդիայում. սպառնալիքներ թե՞ նոր հնարավորություններ»։

Ֆորումին կմասնակցեն Ռուսաստանի տարբեր համալսարաններից քսան և Ռուս-Հայկական համալսարանի 80 ուսանողներ, կպատրաստեն համատեղ տեսանյութեր։
Ֆորումի շրջանակներում, որը կտևի մինչև նոյեմբերի 19-ը, կկայանան դասախոսություններ, վարպետության դասեր, պանելային քննարկումներ՝ Ռուսաստանի և Հայաստանի առաջատար փորձագետների մասնակցությամբ:
Մեդիաֆորումը դառնում է բարի ավանդույթ և անցկացվում է արդեն երկրորդ տարին անընդմեջ:
Ծրագիրը` հղումով >>