research
  • 24 Հու
  • 2024

Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի հայկական բաժին ընդունված դիմորդների համար

    ՎՃԱՐՈՎԻ ՀԱՄԱԿԱՐԳ ընդունված դիմորդները պետք է վճարեն մեկ կիսամյակի վարձը և ներկայացնեն փաստաթղթերը ցանկացած աշխատանքային օր՝ օգոստոսի 1-ից մինչև 20-ը:

    ՀՌՀ ընդունված բոլոր դիմորդները պետք է  լրացնեն իրենց տվյալները հետևյալ հղումով` https://docs.google.com/forms/d/1bL-M7h_j0FfmQa_MXjwkO_O2LXFf1ewe6nuyZ_U9haM/viewform?pli=1&pli=1&edit_requested=true
     
    Լրացնելուց 5 աշխատանքային օր հետո․

    ԱՆՎՃԱՐ ՀԱՄԱԿԱՐԳ ընդունված դիմորդներն իրենց փաստաթղթերը պետք է ներկայացնեն ցանկացած աշխատանքային օր՝ սույն թվականի օգոստոսի 1-ից մինչև 5-ը ժամը 10:00-ից 15:00-ը և կնքեն պայմանագիր:
    ՎՃԱՐՈՎԻ ՀԱՄԱԿԱՐԳ ընդունված դիմորդները  պետք է վճարեն մեկ կիսամյակի կամ մեկ ամսվա վարձը և ներկայացնեն փաստաթղթերը ցանկացած աշխատանքային օր՝ սույն թվականի օգոստոսի 1-ից մինչև 20-ը ժամը 10:00-ից 15:00-ը:  

    Վճարն անհրաժեշտ է իրականացնել համալսարանի հաշվեհամարին՝ №2480100103250010, «Արդշինբանկ» ՓԲԸ  կամ վճարել մեր կայքի միջոցով (վճարելիս անհրաժեշտ է նշել վճարման նպատակը՝  ընտրելով համապատասխան ինստիտուտը, հայկական բաժանմունք, բակալավրիատ, մասնագիտությունը, այնուհետև անձնական տվյալները):
     
    Եթե պայմանագիրը կնքելու պահին դիմորդի 18 տարին չի լրացել, ապա ազգականներից որևէ մեկի ներկայությունը պարտադիր է:
     
    Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն է՝
    1. Ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ (միջուկով)
    2. Միասնական քննության արդյունքները (վկայագիր)
    3. Լուսանկար (3x4 սմչափսի) – 4 հատ 
    4. Անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը 1 օրինակից)
    5. Կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը 1 օրինակից)
    6. Արտոնություններից  օգտվելու՝ դեպքում համապատասխան փաստաթղթեր (բնօրինակը և պատճենը 1 օրինակից):