research
  • 27 Հոկ
  • 2021

Աշխատանքի հնարավորություններ Evolution-ում

    Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12:00-ից, Հայ-Ռուսական համալսարանի բակում տեղի կունենա հանդիպում շվեդական առաջատար ընկերության հետ

    Սիրելի՜ ուսանողներ, հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12:00-ից, Հայ-Ռուսական համալսարանի բակում կարող եք ծանոթանալ Evolution շվեդական առաջատար ընկերության աշխատանքի հնարավորություններին:
     
    Թափուր աշխատատեղեր՝

    •   Տաղանդների ներգրավման մասնագետ
    •   Կադրային գործավարության մասնագետ
    •   Ստուդիայի սարքավորումների աջակցման մասնագետ
    •   Տաղանդների ներգրավման մենեջեր
    •   Տեխնիկական սպասարկման մասնագետ
    •   Սարքավորումների սպասարկման մասնագետ
    •   Դիմահարդարման և համազգեստի մասնագետ
    •   Ֆիզիկական անվտանգության մասնագետ
    •   Գործատուի բրենդինգի և հաղորդակցման մասնագետ
     
    Բաց մի թողեք միջազգային ընկերությունում կարիերան սկսելու հնարավորությունը։
     
    Evolution-ն աշխարհի մակարդակով առաջատար ընկերություն է, որը գործում է B2B ոլորտում: Այն օնլայն խաղային լուծումների հարթակ է տրամադրում միջազգային լավագույն օպերատորներին: Ընկերությունը հիմնվել է 2006 թվականին: Ներկայումս 20-ից ավելի երկրներում ունի 15000-ից ավելի աշխատակիցներ՝ 80-ից ավելի ազգություններից:

     

    Հանդիպման կազմակերպիչ՝ ՀՌՀ Կարիերայի կենտրոն։