- 11 Դեկ
- 2024
«Թվային սահման. Իրավական և գործառնական ռիսկերի կառավարում զարգացող տեխնոլոգիաներում»
ՌՀՀ Իրավունքի իսնտիտուտը և Resolve Academy հրավիրում են մասնակցելու «Թվային սահման. Իրավական և գործառնական ռիսկերի կառավարում զարգացող տեխնոլոգիաներում» թեմայով քննարկմանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին:
ՌՀՀ Իրավունքի իսնտիտուտը և Resolve Academy հրավիրում են մասնակցելու «Թվային սահման. Իրավական և գործառնական ռիսկերի կառավարում զարգացող տեխնոլոգիաներում» թեմայով քննարկմանը, որը տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին:
Այս միջոցառումը նպատակ ունի առավել մանրամասն ծանոթացնել ուսանողներին տեղեկատվական տեխնոլոգիաների իրավունքի, նորարարական տեխնոլոգիաների և ռիսկերի կառավարման ոլորտներին: Քննարկումը միավորելու է իրավաբաններին, տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին, կիբերանվտանգության փորձագետներին և ռիսկերի կառավարման մասնագետներին՝ քննարկելու տեխնոլոգիական իրավունքի զարգացող դաշտը և այն, թե ինչպես կարող են ընկերությունները արդյունավետորեն կառավարել իրավական, ֆինանսական ու գործառնական ռիսկերը թվային դարաշրջանում:
Միջոցառման ընթացքում քննարկվելու են հետևյալ թեմաները՝
Նորարարական տեխնոլոգիաների իրավական ռիսկերը. Բանախոսները կխոսեն այն իրավական ռիսկերի մասին, որոնք առաջանում են արհեստական բանականության, բլոկչեյն տեխնոլոգիայի և համացանցի (IoT) կիրառման ընթացքում: Ինչպես նաև կքննարկեն ոլորտը կարգավորող խնդիրները, հնարավոր պատասխանատվությունը և այն, ինչ պետք է հաշվի առնեն ընկերությունները, երբ առնչվում են վերոնշյալ տեխնոլոգիաների հետ:
Կիբեռանվտանգություն և տվյալների պաշտպանության ռիսկերի կառավարում. Բանախոսները կներկայացնեն կիբեռանվտանգության և տվյալների պաշտպանության օրենքների (ինչպիսիք են GDPR-ը և CCPA-ն) զարգացող կարգավորիչ միջավայրը, թե ինչպես ընկերությունները կարող են իրականացնել ռիսկերի կառավարման ռազմավարություններ՝ պաշտպանելով տվյալները:
Բլոկչեյն և սմարտ պայմանագրեր. Կխոսենք բլոկչեյն և սմարտ պայմանագրերի հետ կապված հատուկ ռիսկերի մասին և նրա, թե ինչպես ընկերությունները կարող են կառավարել իրավական ու ֆինանսական ռիսկերը՝ կապված բլոկչեյնի հետ, այդ թվում՝ համապատասխանության, վեճերի լուծման և պայմանագրերի կատարման հետ կապված մարտահրավերները:
Տեխնոլոգիական էթիկա, ԱԲ և իրավական պատասխանատվություն. Այս քննարկումը կվերաբերի արհեստական բանականության էթիկական հարցերին ու իրավական պատասխանատվությանը՝ հատկապես արդարության, թափանցիկության և հաշվետվողականության համատեքստում: Քննարկվելու է նաև, թե ինչպես ընկերությունները կարող են նվազեցնել ԱԲ-ի չարաշահման ռիսկերը և արձագանքել կարգավորման աճող պահանջներին:
Միջոցառման բանախոսներն են՝
Հովսեփ Քոչարյան, ի. գ. թ., ՀՌՀ շրջանավարտ, «Artlex Consult s.r.o.» իրավաբանական բաժնի ղեկավար, Web3 կազմակերպության իրավաբան, Blockchain, FinTech, AML/CFT և տվյալների պաշտպանության մասնագետ, «Metaverse Bar Association» և «ACAMS» կազմակերպությունների անդամ
Մարիամ Այվազյան, Երևանի Պետական համալսարանի դասախոս
Մարիամ Այվազյան, Երևանի Պետական համալսարանի դասախոս
Արամ Աղաբաբյան, Քեյս Լենս ընկերության տնօրեն
Տաթև Մարտիրոսյան, փաստաբան, հաշտարար, իրավաբան փորձագետ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս, ասպիրանտ
Տաթև Մարտիրոսյան, փաստաբան, հաշտարար, իրավաբան փորձագետ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս, ասպիրանտ