research
  • 22 Դեկ
  • 2022

Ռադիոֆիզիկայի դեսպաններ՝ մարզերում

    Դարձեք հեռահաղորդակցության մասնագիտության մասին իրազեկող ձեր մարզում:

    Հայաստանում հեռահաղորդակցության և կապի ոլորտի ամենաթույլ կողմերից է մասնագետների սակավությունը, ինչպես նաև ոլորտի հնարավորությունների մասին անտեղյակությունը։ Հեռահաղորդակցությունը ընդգրկում է և օգտագործվում է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ԱԹՍ համակարգերը, ռոբոտաշինությունը, կապը, պաշտպանությունը և այլն։
     
    Դարձեք հեռահաղորդակցության մասնագիտության մասին իրազեկող ձեր մարզում․ Հայ-Ռուսական համալսարանի Հեռահաղորդակցության ամբիոնի թիմը փնտրում է երիտասարդներ, ովքեր՝

    - Պատրաստ են կազմակերպել հեռահաղորդակցության մասնագիտության մասին իրազեկման աշխատանքներ մարզերում,
    - Թիմի հետ միասին կկազմակերպեն հանդիպումներ և ծանոթության միջոցառումներ,
    - Կդառնան մեր դեսպանները իրենց համայնքներում,
    - Սոցիալական ցանցերում կվարեն խմբեր, կտարածեն տեղեկատվական նյութեր:

    Այս նախագծի նպատակն է Հայաստանում հեռահաղորդակցության և կապի ոլորտը զարգացնելու, այդ մասնագիտության հնարավորությունների մասին իրազեկվածությունը բարձրացնելու, նոր ուսանողներ ներգրավելու և, մասնավորապես, ՀՌՀ-ի ընձեռած հնարավորությունների և առավելությունների շնորհիվ նոր ու որակյալ մասնագետներ պատրաստելու միջոցով։