ՆորություններՀայկական բաժին ընդունված դիմորդներին

27.07.2020
Հայ-Ռուսական համալսարանի հայկական բաժին անվճար համակարգ ընդունված դիմորդներն իրենց փաստաթղթերը պետք է ներկայացնեն ցանկացած աշխատանքային օր՝ ժամը 10.00- ից 15.00-ը,  մինչև 10.08.2020թ:
 
Պահանջվող փաստաթղթերն են՝
1. Ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ (միջուկով)
2. Միասնական քննության արդյունքները
3. Լուսանկար (3x4 սմչափսի) – 6 հատ 
4. Անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը 1 օրինակից)
5. Կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ
6. Արտոնություններից օգտվելու դեպքում համապատասխան փաստաթղթեր: 
 
Վճարովի համակարգ ընդունված դիմորդները  պետք է վճարեն մեկ կիսամյակի վարձի առնվազն քարրորդ մասը, իսկ մնացած մասը՝ մինչև տվյալ կիսամյակի վերջ:

Վճարն անհրաժեշտ է մուտքագրել համալսարանի հաշվեհամարին՝ № 2480100103250010, “Արդշինբանկ” ՓԲԸ կամ վճարել մեր կայքի միջոցով (վճարելիս անհրաժեշտ է նշել վճարման նպատակը՝  ընտրելով համապատասխան ինստիտուտը, հայկական բաժանմունք, բակալավրիատ, մասնագիտությունը, այնուհետև անձնական տվյալները):

Պայմանագի կնքելու համար անհրաժեշտ տվյալները լրացնել հետևյալ  հղումով.  https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfxWp5oD0P6D8XfSni0VH1ieofiN8Yhp6TxUtfgZFPlLtHj-Q/viewform.  
Լրացնելուց  երեք աշխատանքային օր հետո, ժամը 10.00- ից 15.00-ը, դիմորդները պետք է ներկայացնեն իրենց փաստաթղթերը Հայ-Ռուսական համալսարան և կնքեն պայմանագիր (եթե պայմանագիրը կնքելու պահին ձեր 18 տարին չի լրացել, ապա անհրաժեշտ է  ազգականներից որևէ մեկի ներկայությունը):

Պահանջվող փաստաթղթերնեն՝
1. Ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ (միջուկով)
2. Միասնական քննության արդյունքները
3. Լուսանկար (3x4 սմչափսի) – 6 հատ 
4. Անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը 1 օրինակից)
5. Կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ
6. Արտոնություններից  օգտվելում՝ դեպքում համապատասխան փաստաթղթեր: