ՆորություններՀՌՀ մագիստրատուրայի դիմորդներին

09.07.2020
Հարգելի դիմորդներ,
ՀՌՀ մագիստրատուրայի ընդունող հանձնաժողովը շնորհավորում է ձեզ վճարովի տեղերի համար ընդունելության մրցույթում հաղթելու կապակցությամբ: Մագիստրատուրայում հրամանագրվելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. օգոստոսի 20-ը վճարել կիսամյակի ուսման վարձի մեկ ամսվա գումարը, վճարման կտրոնն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ elza.gevorgyan@rau.am և կնքել պայմանագիր:
 
Մեկ ամսվա վարձի չափը որոշելու համար անհրաժեշտ է տարեկան ուսման վարձը բաժանել երկու հավասար մասի՝ ստանալով կիսամյակի ուսման վարձի չափը, այնուհետև ստացված գումարը բաժանել 5 ամիսների վրա:
Վճարն անհրաժեշտ է մուտքագրել համալսարանի հաշվեհամարին՝ № 2480100103250010, “Արդշինբանկ” ՓԲԸ կամ վճարել մեր կայքի միջոցով (վճարելիս անհրաժեշտ է նշել վճարման նպատակը՝  ընտրելով համապատասխան ինստիտուտը, հայկական բաժանմունք, մագիստրատուրա, մասնագիտությունը, այնուհետև անձնական տվյալները) ՝
 

 

Բոլոր հարցերի դեպքում դիմել՝
+37493966000