Նորություններ«Մարդու իրավունքներ» խորագրով տեսահոլովակների մրցույթ-2020

27.07.2020

 
Հայ-Ռուսական համալսարանը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարում են «Մարդու իրավունքներ» խորագրով սոցիալական հոլովակների մրցույթ:
 
Սոցիալական տեսահոլովակն իրենից ներկայացնում է հասարակության սոցիալական նշանակալի խնդիրների մասին կարճ տեսանյութ, որն արտահայտվում է առավել դրական, հակիրճ, հանրամատչելի և հանդուրժող ձևով:
 
Մրցույթին հրավիրվում են մասնակցելու ՀՀ բոլոր բուհերի բակալավրի և մագիստրատուրայի ուսանողները: Մրցույթին ներկայացվող տեսանյութը կարող է կատարվել ինչպես մեկ հեղինակի, այնպես էլ ուսանողական խմբի կողմից: Այն նպատակ է հետապնդում բարձրացնել ուսանողների սոցիալական ակտիվության և ներգրավվածության մակարդակը:
 
Մրցույթի կարգը և անցկացման ժամկետները
 
Մրցույթի մասնակցության համար աշխատանքների ընդունման DDL՝ սեպտեմբերի 15:
 
Մրցույթին մասնակցելու համար դիմումները և տեսանյութերը հարկավոր է ուղարկել hasmik.hayrapet@rau.am էլ.հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Մարդու իրավունքների տեսաֆիլմերի մրցույթ - 2020» անվանումը:
 
 
Մրցութային աշխատանքների տեխնիկական պահանջները
 
  • Մրցույթին ներկայացվող տեսահոլովակները պետք է ունենան MP4 կամ AVI ձևաչափ, տեսանյութի ձայնագրումը պետք է լինի ոչ պակաս քան 720 HD: Տեսանյութի տևողությունը պետք է լինի 1-2 րոպե:
  • Աշխատանքները կարող են լինել գունավոր, սև ու սպիտակ, հատուկ էֆեկտների կիրառմամբ, ձայնի կամ առանց ձայնի, բեմադրված և ոչ բեմականացված:
  • Տեսահոլովակը կարող է պարունակել տեքստ, գրաֆիկական և համակարգչային պատկերներ, ձայն, անիմացիա և այլ մարմիններ:
  • Տեսահոլովակը կարող է ուղեկցվել երաժշտությամբ, դրանում կարող են կիրառվել ձայնային կրկօրինակումներ:
  • Տեսահոլովակի կրկնօրինակումը (եթե առկա է) պետք է իրականացվի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:
  • Տեսահոլովակների նկարահանման և մոնտաժման համար հատուկ ծրագրերի և գործիքների օգտագործումը թողնվում է մասնակցի հայեցողությանը:
 
Բարոյական և էթիկական ցուցանիշներին հակասող նյութերը, որոնք պարունակում են բռնության, ռասայական, ազգային և/կամ կրոնական անհանդուրժողականության տարրեր, ծխախոտի, թմրանյութերի, ալկոհոլի օգտագործման տեսարաններ, ոչ նորմատիվային բառապաշար, ինչպես նաև այն աշխատանքները, որոնք պարունակում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը խախտող գործողություններ չեն դիտարկվելու մրցութային հանձնաժողովի կողմից:
 
Լավագույն մրցութային աշխատանքների հեղինակները կամ խմբերը կստանան մրցանակներ, իսկ նրանց աշխատանքները կտարածվեն ինչպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի սոցիալական ցանցերի և Հայ-Ռուսական համալսարանի էջերում, այնպես էլ այլ լրատվամիջոցներում: