Հայտարարություններ«Այլընտրանքային էներգետիկա»՝ նոր մագիստրոսական ծրագիր

14.04.2020
 
Հայ-Ռուսական համալսարանի ինժեներաֆիզիկական ինստիտուտը հայտարարում է «Էներգետիկա» մասնագիտությամբ «Այլընտրանքային էներգետիկա» մեկամյա նոր մագիստրոսական ծրագրով ընդունելություն (հայկական բաժանմունք)։ Մագիստրոսական ծրագիրը սպասարկվելու է Ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի և «Սոլար Գրուպ» ընկերության կողմից:
 
Մագիստրոսական ծրագիրը նախատեսված է այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են ստանալ տեսական և կիրառական գիտելիքներ այլընտրանքային էներգետիկայի ոլորտում, մասնավորապես՝ արևային, քամու և ընդերքի էներգետիկայի և այլն։ Մագիստրոսական ծրագրի նպատակն է պատրաստել այլընտրանքային էներգետիկայի սկզբունքներին տիրապետող և էներգետիկայի ոլորտում համակողմանի և հիմնարար գիտելիք ունեցող ուսանողներ, որոնք պատրաստ կլինեն շարունակելու իրենց կարիերան և/կամ ուսումը ինչպես գիտական կենտրոններում և ուսումնական հաստատություններում, այնպես էլ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերություններում։
 
Նոր ծրագրի առանձնահատկությունը կլինի այն, որ ուսանողները հնարավորություն կունենան աշխատել «Սոլար Գրուպ» ընկերության ինժեներական և նախագծողների թիմերում, ձեռք բերել կիրառական գիտելիքներ և դրանք փորձարկել կոնկրետ նախագծերում։
 
  • 750 000 AMD – 450 000 AMD
    Միայն ԱՅՍ տարվա դիմորդների համար Հայ-Ռուսական համալսարանի «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ» մեկամյա ՆՈՐ մագիստրոսական ծրագրի համար կգործի զեղչ՝ 2020-2021 ուսումնական տարվա վարձավճարը կկազմի 450 000 AMD:
  • Փաստաթղթերն ընդունվում են առցանց, մինչև օգոստոսի 26-ը ներառյալ։
  • Ընդունելության կանոնակարգ >>
  • Հարցաշար >> 
 

 
Տեղեկությունների համար դիմել՝ 
Մագիստրատուրայի բաժնի ղեկավար՝ Գևորգյան Էլզա Նորայրի
Էլ. հասցե` elza.gevorgyan@rau.am
Viber / WhatsApp: +374 91 933 123; +374 93 966 000 

Ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոն
Էլ.հասցե` nano@rau.am