АнонсԲիզնես վարչարարություն (Executive MBA)

 
 
Հարգելի շրջանավարտներ,

Հայ-Ռուսական համալսարանը, Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի և «Մենեջմենթ Միքս» միջազգային կառավարման խորհրդատվական ընկերության հետ, 2020թ․-ի աշնանը իրականացնելու են «Բիզնես վարչարարություն» (Executive MBA) մեկամյա մագիստրոսական կրթական ծրագիրը:
 
«Բիզնես Վարչարարություն» մագիստրոսական կրթական ծրագրի դասընթացները իրականացվելու են հայերեն լեզվով և նախատեսված են ղեկավար անձանց համար: Ծրագրի մասնակիցները կծանոթանան կառավարչական հեղափոխության ընթացքում գոյացած մարտահրավերներին և հնարավորություններին, ինչպես նաև այդ գիտելիքները կօգտագործեն` որոշումներ կայացման գործընթացը բարելավելու համար, որոնք կապված են հետևյալ ոլորտների հետ՝ Նորարարական տեխնոլոգիաներ և ՏՏ; Ֆինանսներ, բանկային գործ և Fintech:
 
Հայ-ռուսական համալսարանի, Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի և «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ իրականացվող համատեղ ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել Հայաստանում կենսամակարդակը՝ տրամադրելով կառավարման որակյալ ուսուցում: Մեր առաքելությունն է զարգացնել ձեռներեցության ոգին և մասնակիցների կառավարչական հմտությունները, ինչը իր հերթին կխթանի մեր ազգային տնտեսությունը:
 
Ծրագրի դասախոսական անձնակազմը >> միջազգային հայտնի համալսարանների Բիզնես Կառավարման Մագիսրոսական (MBA) աստիճան և միջազգային փորձ ունեցող մասնագետներ են, այնպիսին համալսարաններից, ինչպիսին են ՝ Binghamton, Bristol, Concordia, Erasmus, Harvard, Imperial College of London, Maastricht, Oxford, Paris I Pantheon – La Sorbonne, Wharton և այլն։
 
Մասնակիցներից ակնկալվող պահանջները՝
  • Բակալավրի աստիճան,
  • Հայերենի գրավոր և բանավոր իմացություն,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ։ 
Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս․թ․ օգոստոսի 26-ը ԱՌՑԱՆՑ >>
 
Փաստաթղթերի ընդունումից հետո մասնակիցների ընտրությունը կատարվելու է հարցազրույցի արդյունքների հիման վրա: 

Վարձավճարների չափը 2020-2021 ուսումնական տարվա համար՝ 1 850 000 AMD: Ծրագրի մասին ավելի մանրամասն կարդացեք նաև այս հղումով >> 
 
 Տեղեկությունների համար դիմել՝ 
 
Մագիստրատուրայի բաժնի ղեկավար՝ Էլզա Գևորգյան 
Հեռ.` 27-14-59
Էլ.հասցե` elza.gevorgyan@rau.am
Viber / WhatsApp: +374 93 966 000

Ջուլիա Եգանյան
Managementmix, Project Coordinator
Էլ.հասցե` julia.yeganyan@managementmix.eu
Հեռ․` 010580441, 098981111
АНОНСЫ
События
Интервью