Чрезвычайный и Полномочный Посол Республики Армения в Туркменистане Арсен Авагян встретится со студентами РАУ
В рамках серии встреч “Ambassador Meetings”, организованной кафедрой мировой политики и международных отношений, приглашаем вас принять участие в мастер-классе на тему «Региональная дипломатия Армении: особенности и реалии». Гостем мероприятия будет – Чрезвычайный и Полномочный Посол Республики Армения в Туркменистане, доктор исторических наук, профессор кафедры МПМО Арсен Авагян.
В рамках мастер-класса будут представлены основные направления региональной дипломатии Армении, рассмотрены ключевые изменения внешнеполитического курса страны и особенности перехода от ирредентизма к реал-политик. Отдельное внимание будет уделено специфике дипломатической деятельности в государствах с авторитарным правлением, а также практическим аспектам выстраивания межгосударственного диалога в условиях современных региональных реалий.
Цель мастер-класса - углубить понимание студентами внешнеполитических приоритетов Армении, актуальных процессов в регионе и особенностей современной дипломатической практики, а также предоставить возможность познакомиться с профессиональным опытом дипломата и обсудить актуальные вопросы международных отношений.
Мероприятие открыто для студентов всех направлений и станет площадкой для содержательного обмена мнениями, обсуждения актуальных внешнеполитических вопросов и знакомства с практическим измерением дипломатической службы.
Дата: 14.10.2026г.
Время: 12:30
Место: Аудитория имени Пиотровского (новый корпус РАУ, 7-й этаж)
Мероприятие организовано кафедрой мировой политики и международных отношений Института международных отношений и общественно-политических наук.
Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի կողմից կազմակերպված «Ambassador Meetings» շարքի շրջանակներում հրավիրում ենք մասնակցելու «Հայաստանի տարածաշրջանային դիվանագիտությունը. առանձնահատկություններ և իրականություն» թեմայով վարպետության դասի: Միջոցառման հյուրը կլինի Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, Միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության ամբիոնի պրոֆեսոր Արսեն Ավագյանը:
Վարպետության դասի շրջանակներում կներկայացվեն Հայաստանի տարածաշրջանային դիվանագիտության հիմնական ուղղությունները, կքննարկվեն երկրի արտաքին քաղաքականության առանցքային փոփոխությունները և իրրեդենտիզմից դեպի ռեալպոլիտիկ անցման առանձնահատկությունները։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի ավտորիտար կառավարման համակարգ ունեցող պետություններում դիվանագիտական գործունեության առանձնահատկություններին, ինչպես նաև ժամանակակից տարածաշրջանային իրողությունների պայմաններում միջպետական երկխոսության կառուցման գործնական կողմերին։
Դասի նպատակն է խորացնել ուսանողների պատկերացումները Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների, տարածաշրջանային արդի գործընթացների և ժամանակակից դիվանագիտական պրակտիկայի առանձնահատկությունների վերաբերյալ, ինչպես նաև հնարավորություն ընձեռել ծանոթանալու դիվանագետի մասնագիտական փորձին և քննարկելու միջազգային հարաբերությունների արդիական հարցերը։
Միջոցառումը բաց է բոլոր ուղղությունների ուսանողների համար և կծառայի որպես մասնագիտական կարծիքների ու տեսակետների փոխանակման, արտաքին քաղաքականության արդի հիմնահարցերի քննարկման և դիվանագիտական ծառայության գործնական կողմերին ծանոթանալու հարթակ։
Ամսաթիվ՝ 14.10.2026 թ.
Ժամը՝ 12:30
Վայրը՝ Պիոտրովսկու անվան լսարան (ՌՀՀ նոր մասնաշենք, 7-րդ հարկ)
Միջոցառումը կազմակերպում է Միջազգային հարաբերությունների և հասարակաքաղաքական գիտությունների ինստիտուտի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնը։









