Խոշոր ձեռնարկատեր Դավիթ Յանը ՌՀՀ ուսանողներին կպատմի՝ ինչպես ստեղծել հաջողակ ընկերություն AI հեղափոխության դարաշրջանում
Հոկտեմբերի 2-ին` ժամը 14:00-ին, Օրբելու անվան լսարանում (ՌՀՀ-ի նոր մասնաշենք, 7-րդ հարկ) տեղի կունենա հայտնի ձեռնարկատեր և արհեստական բանականության ոլորտի պիոներ Դավիթ Յանի «Հաջողակ ընկերություն ստեղծելու գաղտնիքները AI հեղափոխության դարաշրջանում» խորագրով վարպետության դասը։
Դավիթ Յանը ABBYY-ի հիմնադիրն է, ինչպես նաև Newo.ai, iiko և Syrve ընկերությունների համահիմնադիր։ Իր կարիերայի ընթացքում նա հիմնադրել է 13 ընկերություն։ ABBYY-ի տեխնոլոգիաներից օգտվել է ավելի քան 50 միլիոն մարդ ամբողջ աշխարհում, իսկ iiko և Syrve հարթակներն այսօր սպասարկում են ավելի քան 90,000 ռեստորան 60-ից ավելի երկրներում։
Վարպետության դասի ընթացքում Դավիթ Յանը ուսանողների հետ կկիսվի իր ձեռնարկատիրական փորձով՝ առաջին ստարտափներից ու սխալներից մինչև գլոբալ տեխնոլոգիական ընկերությունների ստեղծումը։ Նա կխոսի ոչ միայն հաջողությունների, այլև ձախողումների մասին և կանդրադառնա այն մոտեցումներին, որոնք օգնում են գաղափարը վերածել մասշտաբավորվող բիզնեսի։
Մասնակիցները կիմանան՝
- ինչպես ստեղծվեց և զարգացավ ABBYY-ն,
- ինչպես ստեղծվեց և զարգացավ ABBYY-ն,
- ինչ սխալներից և որոշումներից են սովորում ստարտափները,
- ինչպես է AI-ն փոխում բիզնեսի և պրոդուկտների ստեղծման գործընթացը,
- ինչպես է աշխատում Դավիթ Յանի AI տունը Սիլիկոնյան հովտում՝ շարժվող պատերով և ռոբոտ-շներով։
Եվ ամենակարևորը՝ մասնակիցներն անձամբ կստեղծեն իրենց սեփական AI աշխատակցին և հնարավորություն կունենան զրուցել նրա հետ՝ գործնականում տեսնելով, թե ինչպես կարելի է AI-ն կիրառել բիզնեսի ավտոմատացման համար։
Միջոցառումը կազմակերպում է ՌՀՀ կառավարման և բիզնեսի ամբիոնը։
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել >> մինչև հոկտեմբերի 1-ը։








