Ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոն

  1. Ստեղծման տարեթիվը. Ֆիզկուլտուրայի ամբիոնը ստեղծվել է 2001 թվականին, իսկ 2004 թվականին վերանվանվել է ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոն։
  2. Ենթակայությունը. Ռուս-Հայկական համալսարանի ընդհանուր համալսարանական ամբիոն։
  3. Առաջին վարիչը. Օհանջանյան Ժորա Շամխալի։
  4. Գործող վարիչը. Գրիգորյան Արմեն Լևոնի, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
  5. Վարիչի պաշտոնում նշանակման տարեթիվը. 2012 թվական։

Ամբիոնի գործունեության մասին

Ֆիզիկական դաստիարակությանը և ուսանողների մարզական պատրաստվածությանը համալսարանում մեծ ուշադրություն է դարձվում։ Ֆիզիկական դաստիարակության դասընթացը ներառված է ՌՀՀ-ում իրականացվող բոլոր մասնագիտությունների կրթական ծրագրերում։

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մարզումներն անցկացվում են ոչ միայն առողջության ամրապնդման, համակողմանի զարգացման և մարզական կատարելագործման, այլև ապագա մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ մասնագիտակիրառական ֆիզիկական պատրաստվածության հմտությունների ձեռքբերման, ինչպես նաև ֆիզիկական վարժություններով և սպորտով կանոնավոր զբաղվելու պահանջմունքի ձևավորման նպատակով։

Առկա ուսուցման համակարգում սովորող I–III կուրսերի ուսանողների համար նախատեսված «Ֆիզիկական կուլտուրա» և «Ֆիզիկական կուլտուրայի ընտրովի դասընթացներ» ուսումնական առարկաների ծրագրերում ներառված են «Ֆիզիկական կուլտուրա» ուսումնական առարկայի ընդհանուր բնութագիրը և բովանդակությունը՝ համապատասխան պետական կրթական չափորոշիչների (ФГОС) և ՌՀՀ-ի՝ ըստ մասնագիտությունների և կրթական ուղղությունների ուսումնական պլանների։

Ուսումնական ծրագրերն ընդգրկում են ուսանողների հետ իրականացվող ուսումնական աշխատանքների բոլոր տեսակները՝ հաշվի առնելով նրանց տարբերակումը՝ ըստ բժշկական խմբերի և ֆիզիկական պատրաստվածության բաժինների։

team

Գրիգորյան Արմեն Լևոնի

մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ամբիոնի վարիչ

Նկարագիր

Կրթություն

Աշխատանքային գործունեություն

  • 1981-1983 թթ. - «Բուրեվեստնիկ» մարզական ընկերության սուսերամարտի հրահանգիչ։
  • 1986-1987 թթ. – Հայկական ԽՍՀ լուսավորության մինիստրության սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցի մարզիչ-մանկավարժ։
  • 1985-1986 թթ. – Երքաղխորհրդի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցի մարզիչ-մանկավարժ։
  • 1987-1996 թթ. – Կերպարվեստի կոմբինատի փականագործ, արտադրական տեղամասի պետ։
  • 1990-1992 թթ.- Կոշիկի «Նաիրի» գործարանի գլխավոր տնօրեն։
  • 1996-1998 թթ. – Կերպարվեստի կոմբինատի տնօրենի տեղակալ։
  • 1998-2003 թթ. – ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վարչության պետ։
  • 1999 թվականից – Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ։
  • 2001-2010 թթ. - Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար։
  • 2003-2007 թթ. - ՀՀ Կառավարությանն առընթեր Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահի տեղակալ։
  • 2007 թ. հունիսի 6-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։
  • 2007 թ. հունիսի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։
  • 2007-2012 թթ. Համաշխարհային Համահայկական Խաղերի Կոմիտեի Նախագահ։
  • 2008 թ. ապրիլի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։
  • 2010 թ. հունվարի 29-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնից։
  • 2012 թ.-Հայ-Ռուսական Համալսարանի Ֆիզկուլտուրայի և Առողջ Ապրելակերպի ամբիոնի վարիչ։
  • 2017 թ.-ՀՀ ԲՈԿ-ի մանկավարժական 065 մասնագիտական խորհրդի անդամ, նախագահի տեղակալ։
  • 2021 թ. Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի փոխնախագահ։

Պարգևներ և կոչումներ

  • ԽՍՀՄ սպորտի վարպետ
  • Միջազգային կարգի սպորտի վարպետ
  • Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
  • Հայաստանի Մանկավարժահոգեբանական Գիտությունների Ակադեմիայի իսկական անդամ Ակադեմիկոս։
  • ՀՀ Նախագահի շնորհակալագիր։
  • ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության բացառիկ ծառայությունների համար ոսկե մեդալով։
  • ՀԱՕԿ-ի ՛՛Հրանտ Շահինյանի՛՛ մեդալով։
  • Համաշխարհային Համահայկական խաղերի կոմիտեի ոսկե մեդալ:
  • Ազգային Օլիմպիական Կոմիտեների Ասոցիացիայի Ոսկե Շքանշանով։
  • ՀՀ Կրթության նախարարության ոսկե շքանշանով։
  • ՀԱՕԿ ոսկե շքանշանով։
  • ՀՀ Ֆիզիկական կուլտուրայի և Սպորտի վաստակավոր գործիչ։
  • Սուսերամարտի Միջազգային Ֆեդերացիայի կողմից ընտրվել է փառքի սրահի անդամ։

Ֆայլեր

team

Հակոբյան Սամսոն Սուրիկի

մանկավարժական գիտությունների թեկնացու, պրոֆեսոր
team

Մարտիրոսյան Անի Վասիլի

մանկավարժական գիտությունների թեկնացու, դոցենտ
team

Կովալյովա Աննա Աշոտի

մանկավարժական գիտությունների թեկնածու, դասախոս
team

Մնացականյան Բարեղամ Խաչիկի

հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
team

Հայրապետյան Սուսաննա Սլավայի

մանկավարժական գիտությունների թեկնացո, ավագ դասախոս
team

Ղազարյան Գաբրիել Ֆրունզի

մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միջհամալսարանական մրցումների համար նախատեսված մարզաձևերի ցանկի հիման վրա ամբիոնում գործում են հետևյալ մարզաձևերի բաժիններ.

Սեկցիաների գրաֆիկ

 

ՌՀՀ մարզական խմբերի ձևավորման սկզբունքները՝ ըստ մարզաձևերի

ՌՀՀ հավաքական թիմերը ձևավորվում են երեք փուլով։

1. Առաջին փուլ։ Կազմակերպվում են մրցումներ ՌՀՀ ինստիտուտների հավաքական թիմերի միջև՝ ըստ համապատասխան մարզաձևերի։

2. Երկրորդ փուլ։ ՌՀՀ ինստիտուտների թիմերի կազմում հանդես եկող և լավագույն արդյունքներ ցուցաբերած մարզիկները համալրում են ՌՀՀ հավաքական թիմերի կազմը։

3. Երրորդ փուլ։ ՌՀՀ հավաքական թիմերի հետ անցկացվում են մարզումներ, ընկերական և ստուգողական խաղեր, որոնց արդյունքում ձևավորվում է ՌՀՀ հավաքական թիմերի վերջնական կազմը՝ համաձայն օրացուցային պլանի, պաշտոնական միջբուհական մրցումներին և մրցաշարերին մասնակցելու համար։

Ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնի կրթական ծրագրերն են`

  • Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ, բակալավր /առկա/
  • Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մազումներ, մագիստրատուրա /առկա/
  • Առողջարարական ֆիզիկական կուլտուրա (կինեզիոլոգիա), մագիստրատուրա /առկա/
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0051, Հ. Էմինի 123
Գտնվելու վայրը` Համալսարանի մարզահամալիր, թիվ 2 սենյակ

Հեռ.` (374 12) 775 775, 409
Էլ. հասցե` [email protected]
Կայք` «Ռուս-Հայկական համալսարան» բարձրագույն ​​կրթության միջպետական ​​կրթական կազմակերպություն