2026-2027 ուսումնական տարում Ռուս-Հայկական համալսարանը կատարում է մագիստրատուրայի ընդունելություն հայկական բաժնում:
Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի մագիստրոսի կրթական ծրագրերով հայկական բաժանմունքի 2026-2027 ուսումնական տարվա ընդունելության կանոնակարգ >>
Մագիստրոսի կրթական ծրագրերի ուսման վարձեր (2026-2027 ուս.տարվա համար; հայկական բաժին)
Մագիստրոսի կրթական ծրագրերի ուսման վարձեր (2026-2027 ուս.տարվա համար; ռուսական բաժին)
Մագիստրատուրայի կրթական ծրագրերով ընդունելության մրցույթին մասնակցելու համար դիմողները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`
• անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր կամ նույնականացման քարտ (պատճենը),
• բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմ և հավելված (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի, պատճենը),
• փաստաթուղթ զինվորական ծառայության վերաբերյալ (զինհաշվառման փաստաթուղթ կամ զինվորական գրքույկ, պատճենը; առկայության դեպքում):
• 4 գունավոր, նույնատիպ լուսանկար (3 4 չափսի):
Փաստաթղթերն ընդունվում են անձամբ դիմորդի կողմից։
Առկա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են ս.թ. հունիսի 8-ից մինչև 19-ը ներառյալ, իսկ քննությունների անցկացման ժամկետ՝ հունիսի 24-ից մինչև 26-ը ներառյալ:
Վճարովի թափուր տեղերի առկայության դեպքում երկրորդ փուլով առկա ուսուցմամբ ընդունելության մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերի ընդունման ժամկետ է սահմանվում ս.թ. օգոստոսի 21-ից մինչև 25-ը ներառյալ, իսկ քննությունների անցկացման ժամկետ՝ օգոստոսի 27-ից մինչև 28-ը ներառյալ:
Հեռակա ուսուցմամբ ընդունելության մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերի ընդունման ժամկետ է սահմանվում ս.թ. սեպտեմբերի 14-ից մինչև 16-ը ներառյալ, իսկ քննությունների անցկացման ժամկետ՝ սեպտեմբերի 21-ից մինչև 22-ը ներառյալ:
Կրթական ծառայություններ մատուցելու մասին նմուշային պայմանագիր >>
Մագիստրատուրայի ընդունելության քննությունների ՀԱՐՑԱՇԱՐԵՐ
Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն) | Թվային անալիզ և մաթեմատիկական մոդելավորում
Այլընտրանքային էներգետիկա
Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր
Ֆինանսներ
Հաշվապահական հաշվառում և հարկում
Շուկայագիտություն
Կառավարում
Մարդկային ռեսուրսների կառավարում
Քաղաքացիական իրավունք և դատավարություն
Քրեական իրավունք և դատավարություն
Սահմանադրական իրավունք, պետության և իրավունքի տեսություն
Գործարարական իրավունք
Կրիմինալիստիկա
Կիրառական քաղաքագիտություն
Իրանագիտություն
Կինեզիոլոգիա
Տեղեկությունների համար դիմել՝
Ընդունելության և դիմորդների հետ աշխատանքի կազմակերպման բաժնի ղեկավար՝ Գևորգյան Էլզա Նորայրի
ՌՀՀ, 2-րդ հարկ, 202 սենյակ
Հեռ.` (+374 12) 27-14-59
Viber / WhatsApp: (+374 99) 406 157
Էլ. հասցե` [email protected]


