Թանգարան

Հայ-ռուսակական (Սլավոնական) համալսարանը ստեղծվել է «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Երևան քաղաքում կնքված Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման և գործունեության պայմանների մասին համաձայնագրի հիման վրա», որը ստորագրվել է 1997 թվականի օգոստոսի 29-ին Մոսկվայում։

1997 թվականի նոյեմբերի 28-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության № 543 Որոշում՝ Երևանում Հայ-ռուսական համալսարան ստեղծելու մասին։ Այնուհետև հրապարակվել է Ռուսաստանի Դաշնության ընդհանուր և մասնագիտական կրթության և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համատեղ № 769/170-Մ առ 01.07.1998 թ. Հրաման՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի բացման մասին: 2003 թ. ապրիլի 23-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ստորագրվել է Համաձայնագիր 1997 թ. օգոստոսի 29-ի Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Երևան քաղաքում Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման և գործունեության պայմանների մասին համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: 

«Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Երևան քաղաքում Հայ-ռուսական համալսարանի ստեղծման և գործունեության պայմանների մասին» համաձայնագրի 2-րդ հոդվածում նշվում է.

«Համալսարանի հիմնադրման հիմնական նպատակներն են՝

• անհատի կրթական կարիքների բավարարում, հումանիտար, բնական գիտությունների, տնտեսագիտության և իրավաբանական ոլորտներում բարձրագույն կրթությամբ և գիտամանկավարժական կադրերով մասնագետների ուսուցում, վերապատրաստում և որակավորման բարձրացում.
• նպաստել երկու պետությունների գիտական և կադրային ներուժի զարգացմանը` Համալսարանում աշխատելու համար Ռուսաստանի Դաշնությունից և Հայաստանի Հանրապետությունից ներգրավելով գիտամանկավարժական կադրեր.
• Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստանի Հանրապետությունում կրթության և գիտության ոլորտում կուտակված ձեռքբերումներն ու փորձը կիրառել առաջադեմ ուսումնամեթոդական տեխնոլոգիաների զարգացման համար.
• նպաստել երկու պետությունների ժողովուրդների մշակույթների, լեզուների, պատմական և ազգային ավանդույթների պահպանմանը, զարգացմանն ու փոխադարձ հարստացմանը»:

Համալսարանի առաքելությունը կայանում է հետևյալում.

ՀՌՀ-ի՝ որպես առաջատար գիտաուսումնական կենտրոնի արդեն հաստատված կարգավիճակի հիման վրա իրականացնել ՀՌՀ-ի տարածաշրջանային Զարգացման ինստիտուտի ձևափոխությունը. երկրի գիտատեխնոլոգիական զարգացման կենտրոնի և առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հատուկ կրթական և գիտահետազոտական ծրագրերի ստեղծման ընթացքի և իրականացման գործընթացի ներգրավում, ռուս-հայկական գիտատեխնոլոգիական, արդյունաբերական և տնտեսական փոխգործակցության ակտիվացմամբ նոր առաջադեմ ուղիների և մեխանիզմների որոնում և հայտնաբերում։

Համալսարանը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կողմից ղեկավարվող բարձրագույն մասնագիտական կրթության ուսումնական հաստատություն և ունի Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակ: Համալսարանը լիցենզավորվել է Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարության կողմից 2000 թ. հուլիսի 27-ին (լիցենզիայի համարը 24Г-1083) և 2004 թ. օգոստոսի 5-ին (լիցենզիայի համարը A-161073), ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից (լիցենզիա թիվ 264 15. 03. 2004թ.): Համալսարանը հավատարմագրվել է 2005 թ. ապրիլի 29-ին ՌԴ կրթության և գիտության նախարարության կողմից (պետական հավատարմագրման վկայական В№000434): Համալսարանը նոր լիցենզիա է ստացել 2010 թ. հունվարի 19-ին և պետական հավատարմագրում՝ 25. 03. 2010 թ.:  2011 թ. մայիսին ՀՌՀ-ն ստացել է կրթական գործունեություն իրականացնելու իրավունքի մշտական լիցենզիա։ 2014 թ. հունվարին համալսարանը լիցենզավորվել է Կրթության և գիտության վերահսկողության դաշնային ծառայության կողմից։

Համալսարանն իրավաբանական անձի իրավունքներով ինքնուրույն սուբյեկտ է, իր անվանումով, ունի Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության պետական զինանշանների պատկերներով կնիքներ, դրոշմ, ինքնուրույն հաշվեկշիռ, հիմնադիրների կողմից իրեն հատկացված պետական գույքի կառավարման գործող իրավունքներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական ակտերով անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով իրեն հատկացված տարածքների օգտագործման իրավունք:

Համալսարանի հիմնադիրների լիազորություններն իրականացնում են Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունները:

Համալսարանն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, ռուսական օրենքներով՝ Ռուսաստանի Դաշնության օրենք «Կրթության մասին», 1996 թվականի հունվարի 13-ի փոփոխված № 12-Ф3 Դաշնային օրենքով, 1996 թվականի օգոստոսի 22-ի թիվ № 125-Ф3 «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», 1996 թվականի օգոստոսի 23-ի թիվ № 127-Ф3 «Գիտության և պետական գիտատեխնիկական քաղաքականության մասին» Դաշնային օրենքով, 1999թ ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենք»- ով, Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով, Ռուսաստանի Դաշնության բարձրագույն մասնագիտական կրթության մասին ուսումնական հաստատության ստանդարտ կանոնակարգով (բարձրագույն ուսումնական հաստատություն), Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարության և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության նորմատիվ իրավական ակտերով, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի կանոնադրությամբ: Համալսարանն իր այլ գործունեության մեջ (բացառությամբ կրթական) առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի կանոնադրությամբ:

Համալսարանը մտահղացվել և արդեն կայացել է՝ որպես ռուսական կրթության, գիտության և մշակույթի կենտրոն Հայաստանի Հանրապետությունում և ամբողջ Անդրկովկասում։ ՀՌՀ-ի առաջնահերթ խնդիրն է պատրաստել բարձր որակավորում ունեցող մասնագետներ, հայրենիքի նվիրյալներ, ովքեր գիտակցում են Հայաստանի համար Ռուսաստանի հետ անքակտելի կապի կարևորությունը, և կարող են ձեռք բերած գիտելիքները կիրառել աշխարհի ցանկացած վայրում:

Այսօր, երբ էթնիկ հայերի երեք քառորդն ապրում է արտերկրում, ՀՌՀ-ի կարևորագույն խնդիրներից մեկը սփյուռքի ինտեգրումն է։ ՀՌՀ-ի տարեկան ընդունելության մոտ 25%-ը կազմում են ԱՊՀ երկրների (հիմնականում Ռուսաստանից, որտեղ գտնվում է հայկական ամենամեծ սփյուռքը, ինչպես նաև Վրաստանից, Թուրքմենստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից և Ղրղզստանից) և հեռավոր արտերկրի ուսանողները: Տարածաշրջանում ռուսական մշակույթի կենտրոնի դերին զուգահեռ՝ ՀՌՀ-ն իր խնդիրն է համարում սփյուռքի հայերին սեփական մշակույթին հաղորդակից դարձնելը, ձուլմանը հակազդելը, արտագաղթածների երիտասարդ սերնդի համար հայրենիքի հետ կապ ապահովելն ու նրանց վերադարձի համար պայմաններ ստեղծելը։ 

Ավարտական ատեստավորում անցած ՀՌՀ-ի ռուսական բաժնի ուսանողներին Պետական ատեստավորման հանձնաժողովի որոշմամբ շնորհվում է ստացած մասնագիտությանն համապատասխան որակավորում, և տրամադրվում են համալսարանն ավարտելու Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության պետական նմուշի դիպլոմներ՝ ՀՌՀ-ում ուսանողի գնահատականների և ուսումնասիրած բոլոր առարկաների ծավալների մասին դիպլոմների ներդիր-հավելվածներով:

2015 թ. ՀՌՀ-ում գործում է նաև հայկական բաժին։ ՀՌՀ-ի հայկական բաժնի շրջանավարտները ստանում են պետական նմուշի հայկական դիպլոմներ։

Համալսարանն իր առջև խնդիր է դնում պատրաստել այնպիսի որակավորման և գիտելիքների մակարդակով մասնագետներ, որոնք կհամապատասխանեն նոր ժամանակների պահանջներին։ Այդ նպատակով համալսրանում շարունակական աշխատանքներ են տարվում գիտական դպրոցների ստեղծման, այն միջազգային համագործակցությունների մեջ ընդգրկելու, ռուսական և արտասահմանյան առաջատար ուսումնական հաստատությունների հետ սերտ կապերի հաստատման ուղղությամբ։

ՀՌՀ-ի ռուսական բաժնում ուսուցումն իրականացվում է ռուսերենով` ռուսական կրթական չափանիշներին համապատասխան կազմված ծրագրերով, ազգային բաղադրիչի պարտադիր ներառմամբ: ՀՌՀ-ի հայկական բաժնում կրթությունն իրականացվում է հայերենով։

Հայաստանի կրթական լավագույն ներուժը ներգրավված է ՀՌՀ-ի աշխատանքում։ Համալսարանում գործում են Հայաստանի ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների հիման վրա ստեղծված ամբիոններ։

2003 թ. ՀՌՀ-ում դասախոսություններ կարդալու համար իրականացվում է Ռուսաստանի Դաշնության առաջատար մասնագետների, ռուսական համալսարաններից դասախոսներ հրավիրելու ծրագիր:

Հայ-ռուսակական համալսարանի ուսանողների առաջին ընդունելությունը «Իրավագիտություն», «Պետական և տեղական կառավարում», «Լրագրություն» մասնագիտությունների գծով եղել է 1999 թ. փետրվարին։ 1999 թ. ամռանը ՀՌՀ-ի մասնագիտությունների ցանկը համալրվել է ևս չորս լիցենզավորված մասնագիտություններով՝ «Քաղաքագիտություն», «Համաշխարհային տնտեսագիտություն», «Սոցիալ-մշակութային ծառայություն և զբոսաշրջություն», «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա», իսկ 2002 թվականից՝ «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ: 2003 թ. սեպտեմբերից ՀՌՀ-ն ուսուցում է իրականացնում «Էլեկտրոնիկա և միկրոէլեկտրոնիկա» մասնագիտությամբ, իսկ 2004 թ. սեպտեմբերից՝ «Բժշկական կենսաքիմիա» մասնագիտությամբ: 2005 թ. ընդունելություն է  իրականացվել «Հոգեբանություն», «Օտար լեզուների և մշակույթների դասավանդման տեսություն և մեթոդիկա», «Բանասիրություն», «Կենսաճարտարագիտություն և կենսաինֆորմատիկա» մասնագիտություններով։ Ներկայումս համալսարանում գործում է ավելի քան 20 մասնագիտություն։

Առաջին երկու տարիների ընթացքում համալսարանում գործել է մեկ հանրակրթական ֆակուլտետ։ Սակայն ուսանողների և դասախոսների թվի տարեկան աճը առաջացրել է համալսարանի կառուցվածքի փոփոխության անհրաժեշտություն։ Ներկայում ՀՌՀ-ում գործում են 9 ինստիտուտներ, որոնք ձևավորվել են 2012 թվականին՝ Միջազգային հարաբերությունների և հասարակական-քաղաքական գիտությունների ինստիտուտ, Բանասիրության և միջմշակութային հաղորդակցության ինստիտուտ, Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտ, Ճարտարագիտա-ֆիզիկական ինստիտուտ, Կենսաբժշկության և դեղագործություն ինստիտուտ, Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտ, Իրավագիտության ինստիտուտ, Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտ, Արևելագիտության ինստիտուտ:

Մասնագետների պատրաստումն իրականացվում են ՀՌՀ-ի 31 ամբիոնները, որոնք համալրված են բարձր որակավորում ունեցող գիտական և դասախոսական կադրերով, որոնց մեծ մասն ունեն դոկտորի և գիտությունների թեկնածուի գիտական աստիճաններ, պրոֆեսորի և դոցենտի կոչումներ:

Համալսարանում ընթանում են ակտիվ գիտահետազոտական աշխատանքներ. ՀՌՀ յուրաքանչյուր ամբիոն կազմակերպում է գիտական գործունեության պլանավորում և հաշվետվություն, անց են կացվում տարբեր թեմաներով գիտաժողովներ և սեմինարներ, ինչպես ՀՌՀ-ի, այնպես էլ Հայաստանի և ԱՊՀ երկրների այլ բուհերի ուսանողների և դասախոսների մասնակցությամբ: ՀՌՀ-ի ուսանողների լավագույն աշխատանքներն ուղարկվում են մասնակցելու ՌԴ կրթության և գիտության նախարարության կողմից անցկացվող ամենամյա մրցույթներին։

2002 թ. ՀՌՀ-ում սկսեցին ձևավորվել գիտական ինստիտուտներ, կենտրոններ և պրոբլեմային խմբեր։

ՀՌՀ-ի ապագա շրջանավարտների համար  ստեղծվում են հնարավորություններ Ռուսաստանում և այլ երկրների բուհերում հետագա ուսումը շարունակելու համար ։ 2002 թվականից ՀՌՀ-ում գործում է ասպիրանտուրա (ՌԴ և ՀՀ կրթական ծրագրերի հիման վրա):

ՀՌՀ-ում գործում է Կարիերայի կենտրոն, որը կոչված է համալսարանի ուսանողների մասնագիտական աճի համար ծառայություններ մատուցելուն և կարիերայի զարգացման յուրաքանչյուր փուլում այնպիսի աշխատանք ձեռք բերելուն, որն ընտրած մասնագիտության մեջ նրանց լիարժեք ինքնադրսևորման հնարավորություն կտա: Կենտրոնն օգնում է ուսանողներին այս կամ այն մասնագիտությունների առանձնահատկությունների ճանաչման և կարիերայի հարցում կարևոր որոշումներ կայացնելու գործում, ինչպես նաև աշխատանքի  և զբաղվածության հարցում:

Ուսումնական գործընթացի կազմակերպման առաջնահերթ խնդիրներից է բուհ ընդունվող դիմորդների նախապատրաստումը: Նախաբուհական կրթության կենտրոնը հանդիսանում է բուհի այն բաժինը, որը ՀՌՀ և այլ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար բարելավում և բարձրացնում է հանրակրթական հաստատությունների (դպրոցներ, քոլեջներ, գիմնազիաներ, ճեմարաններ) սովորողների նախապատրաստական որակը։ 2009 թվականից ՀՌՀ-ին կից գործում է «Ուսմունք» դպրոցը՝ ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ։

Հայ-ռուսական համալսարանի գործունեության առաջնահերթ ուղղություններից է միջազգային համագործակցության զարգացումը, որն ուղղված է մեր համալսարանի ինտեգրմանը համաշխարհային կրթական և գիտական հարթակներին: Համալսարանն համագործակցության ավելի քան 60 պայմանագրեր է կնքել Ռուսաստանի Դաշնության և արտերկրի առաջատար բուհերի և կազմակերպությունների հետ:

Համալսարանին կից գործում է ՀՌՀ-ի հրատարակչությունը։ ՀՌՀ-ի հրատարակչությունում են լույս տեսել կառավարման և մշակույթի, ռուս գրականության պատմության, իրավագիտության, քաղաքագիտության, ինֆորմատիկայի, մեխանիկայի, կրթության կառավարման, հայ ժողովրդի պատմության, գեղարվեստական գրականության և ժուռնալիստիկայի մասին գրքեր, ՀՌՀ-ի մի շարք ուղղություններում  դասավանդվող ուսումնամեթոդական ձեռնարկներ, ռուս դասական գրականության՝ Ֆ.Մ. Դոստոևսկու «Դևեր» և «Գրառումներ մեռյալ տնից», Մ.Ա. Բուլգակովի «Սպիտակ գվարդիան», Ֆ.Ի. Տյուտչևի քնարերգություը, Ս.Ա. Եսենինի բանաստեղծություններն ու այլ երկերի հայերեն թարգմանություններ:

ՀՌՀ-ի գրադարանի ֆոնդը մշտապես համալրվում է ժամանակակից գիտական և կրթական նոր գրականությամբ։ Ստեղծվել են էլեկտրոնային տվյալների բազա և որոնման համակարգով կատալոգներ։ Յուրացվել են էլեկտրոնային գրադարանից օգտվելու ցանցային ծառայությունները (Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիում):
Համալսարանի նյութատեխնիկական հագեցվածության մակարդակը բարձր է. ՀՌՀ-ում գործում են նորագույն տեխնոլոգիաներով հագեցած համակարգչային լսարաններ, լինգաֆոնային սենյակներ, ուսումնական լաբորատորիաներ:

2004 թ. ամբողջությամբ ավարտվեց համալսարանի շենքի վերակառուցումը։ Հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ ՀՌՀ-ի Երախտագիտթյան զբոսայգու հանդիսավոր բացումը։ Երախտագիտթյան զբոսայգին խորհրդանշում է ռուս-հայկական բարեկամության անցյալը, ներկան և ապագան, դարերի ընթացքում բյուրեղացած մշակութային, պատմական և այլ արժեքների ընդհանրությունը։

Համալսարանն ունի սահմանած իր բարի ավանդույթները, որոնց մեջ կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայ-ռուսական համալսարանի օրվա ամենամյա տոնակատարությունը (սեպտեմբերի 15):

2005 թ. սկզբին շահագործման է հանձնվել ՀՌՀ-ի Մշակույթի տունը, որի բեմում հաջողությամբ տեղի են ունենում երաժշտական և գրական երեկոներ, սիմֆոնիկ, կամերային և էստրադային համերգներ, ինչպես նաև գիտական միջբուհական և միջազգային գիտաժողովներ, վարպետաց դասեր, հոսքային դասախոսություններ և այլն։ ՀՌՀ-ի Մշակույթի տունը, հիրավի, դարձել է ոչ միայն համալսարանական նշանակության, այլ նաև քաղաքային մակարդակի կարևոր մշակութային և գիտական  հարթակ։

2009 թ. տեղի է ունեցել ՀՌՀ-ի Մարզահամալիրի հանդիսավոր բացումը, որն ընձեռում է տարբեր սպորտաձևերով զբաղվելու և ուսանողների ու համալսարանի անձնակազմի առողջ ապրելակերպն ամրապնդելու համար բոլոր հնարավորությունները:

Հայ-ռուսական համալսարանը սահմանել է «Ադամանդներով ձիթենու ճյուղ» ոսկե հուշամեդալ։ Համաձայն շքանշանի կանոնակարգի՝ այն շնորհվում է յուրաքնչյուրին մեկ անգամ, բացառիկ դեպքերում, տարվա մեջ երկու անգամ։ Պարգևատրվողների թվում կարող են լինել գրականության ու արվեստի, քաղաքական գործիչներ, գործարարներ, Ռուսաստանին ու Հայաստանին՝ մեր երկու երկրների, մեր երկու ժողովուրդների դժվարին ու բարձր ճակատագրին նվիրված մարդիկ։

Հայ-ռուսական համալսարանը սահմանել է նաև ՀՌՀ-ի Պատվավոր շքանշան՝ գնահատելու գիտության, կրթության, արվեստի, մշակույթի և գրականության, քաղաքականության, բիզնեսի ականավոր գործիչների վաստակը, ովքեր նշանակալի դեր են ունեցել ՀՀ և ՌԴ տարբեր բնագավառների միջև գործունեության հաստատման, ամրապնդման և զարգացման, ռուս և հայ ժողովուրդների բարեկամության ամրապնդման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում և ընդհանրապես ողջ տարածաշրջանում Հայ-ռուսական համալսարանի՝ որպես կենտրոնի, ռուսական կրթության և մշակույթի օջախի զարգացման գործում։

2010 թվականին սահմանվել է Համալսարանի Ոսկե մեդալը։ ՀՌՀ-ի Գիտականխորհրդի որոշմամբ՝ ունեցած վաստակի համար այն շնորհվում է ՀՌՀ-ի պրոֆեսորադասախոսական և կոլեկտիվ կազմի ներկայացուցիչներին, ովքեր նշանակալի ներդրում են ունեցել Համալսարանի կայացման և զարգացման գործում:

2004 թվականին սահմանված ՀՌՀ-ի Պատվո խաչով պարգևատրվում են ՌԴ և ՀՀ մշակույթի, գիտության, կրթության և քաղաքականության ոլորտների ականավոր գործիչները:
ՀՌՀ-ի Գիտխորհրդի որոշմամբ համալսարանի Պատվավոր դոկտորների կոչման են արժանացել այնպիսի ականավոր քաղաքական և պետական գործիչներ, ինչպիսիք են՝ Մ. Կասյանովը, Է.Մ. Պրիմակովը, Ֆ.Տ. Սարգսյանը, Ա.Մ. Դրյուկովը, Վ. Դ. Զորկինը և այլոք:

Համալսարանի Պատվավոր պրոֆեսորների թվում է ՌԴ կառավարությանն առընթեր ժողովրդական տնտեսության ակադեմիայի ռեկտոր Վ.Ա. Մաուն, Բարձրագույն դպրոցի Գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի Դաշնության գիտության վաստակավոր գործիչ Ս.Ա. Այվազյանը, ՌԴ ԱԳՆ ՄՄՀՀԻ(Հ) (МГИМО(У))  պրոֆեսոր Վ.Տ. Տրետյակովը, ՄՄՀՀԻ(Հ) (МГИМО(У))-ի պրոֆեսոր, հայտնի լրագրող Ա.Կ. Պուշկովը և այլոք:

Գիտխորհրդի որոշմամբ «ՀՌՀ-ի վաստակավոր պրոֆեսոր» կոչում է շնորհվել Ա.Պ. Գրիգորյանին, Ն.Գ. Ավակյանին, Ա.Ա. Սիմոնյանին, Ֆ.Պ. Թոխյանին, Ս.Ս. Ավետիսյանին և ուրիշներին։


ՀՌՀ երկրորդ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանի մասին կարդացեք այստեղ >>

ՀՌՀ օրվա տոնակատարության շրջանակներում սեպտեմբերի 16-ին տեղի ունեցավ ՀՌՀ թանգարանի հանդիսավոր բացումը։ 

Թանգարանում ներկայացված են այնպիսի հետաքրքիր ցուցանմուշներ, ինչպիսիք են համալսարանի ղեկավարության առաջին համակարգիչը և հեռախոսը, ՀՌՀ-ի դրոշը, որը եղել է Արարատ լեռան գագաթին, առաջին ռեկտորի աթոռը և այլ կարևոր ցուցանմուշներ։ Կարդացեք ավելին >>

Լևոն Մկրտչյանի կաբինետի պատասխանատու՝ Սահակյանց Կարինե
Էլ.փոստ՝ [email protected]
Ներքին՝ 373

ՀՌՀ թանգարանի կառավարիչ՝ Մկրտչյան Հերմինե
Էլ.փոստ՝ [email protected]
Ներքին՝ 440