ԳԿԿ (Գիտակրթական կենտրոն) Թվային առողջապահություն

ԹՎԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԳԻՏԱ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Ղեկավար` Պրոֆեսոր Գեորգի Չալտիկյան
ԹՎԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ մագիստրոսական ծրագիր (Master of Digital Health – MDH), Գերմանիայի Դեգենդորֆի համալսարանի հետ համատեղ
Առաջինը Հայաստանում ու տարածաշրջանում` MDH-ը նորարարական եզակի կրթական ծրագիր է, որը ձեզ հնարավորություն կընձեռի մասնագիտանալ ամենաժամանակակից և արդիական ոլլորտներից մեկում` Թվային առողջապահության ոլորտում, որը ներառում է տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը բժշկության ու առողջապահության բնագավառներում: 
Մագիստրոսական այս ծրագիրը առաջարկվում է Գերմանիայի Դեգենդորֆի համալսարանի հետ համատեղ և Գերմանիայի Դեգենդորֆի տեխնոլոգիական ինստիտուտի հետ բացառիկ համագործակցությամբ, MDH-ն ապահովում է եզակի ուսուցման փորձ:

Հատկապես հարկ է նշել, որ Erasmus + ծրագիրը թույլ է տալիս երկրորդ կիսամյակն անցկացնել Գերմանիայում: Էրազմուս + կրթաթոշակը ամբողջությամբ փոխհատուցում է ծախսերը, ինչը հնարավորություն է տալիս ուսանողներին կենտրոնանալ ուսման և մշակութային փոխանակման վրա:

Ավելին, Էրազմուս + շարժունության ծրագիրը հնարավորություն է տալիս երկարաձգել ուսուցւմը Գերմանիայում նաև երրորդ կիսամյակում:

MDH ծրագրի առանձնահատկություններից մեկը ուսանողների համար Այն ավարտելուց հետո երկու դիպլոմ ստանալու հնարավորությունն է: Բացի Հայաստանում տրված դիպլոմից, ուսանողները կստանան եվրոպական հեղինակավոր դիպլոմ DIT-ի կողմից: 


Եթե ունեք բժշկական / առողջապահական գիտությւնների, կամ ՏՏ / համակարգչային  գիտությունների բակալավրի աստիճան, բաց մ՛ի թողեք այս եզակի հնարավորությունը` դառնալ թվայնացման ամենակարևոր ասպարեզի – Թվային առողջապահության – մասնագետ:

Մագիստրատուրայի կրթական ծրագրերով ընդունելության մրցույթին մասնակցելու համար դիմողները
ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`

  •  դիմում,
  • անձը հաստատող փաստաթուղթ – անձնագիր կամ նույնականացման քարտ (պատճենը),
  •  բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմ և հավելված (բակալավրի,դիպլոմավորված  մասնագետի, մագիստրոսի, պատճենը),
  • փաստաթուղթ զինվորական ծառայության վերաբերյալ (զինհաշվառման փաստաթուղթ կամզինվորական գրքույկ, պատճենը): Այն անձանցից, ովքեր գտնվում են զինակոչային տարիքում,փաստաթղթերն ընդունվում են այն դեպքում, եթե համապատասխան զինվորական փաստաթղթերում առկա են տարկետման իրավունքի մասին նշումներ,
  •  4 գունավոր, նույնատիպ լուսանկար (3 x 4 չափսի):


Իմացեք ավելին Թվային Առողջապահության մասին: https://armdigihealth.org/leadership/
Կարդացեք ավելին թվային առողջապահության հայկական նախաձեռնության մասին https://armdigihealth.org/armenian-digital-health-initiative/

 

team

Գեորգի Չալտիկյան

բ.գ.թ պրոֆոսոր

Տեղեկատվություն

Թվային առողջապահության մագիստրոսական ծրագրի  ղեկավար
Թվային առողջապահության գիտաուսումնական կենտրոնի  ղեկավար


Բժշկության և առողջապահության մասնագետ, ով վերապատրաստվել է որպես ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբույժ, 25 տարվա փորձ կլինիկական պրակտիկայում, բժշկական կրթության և առողջապահական հետազոտությունների, ինչպես նաև առողջապահական նախագծերի կառավարման ոլորտում:

Գերմանիայի Բավարիա նահանգի Դեգգենդորֆի տեխնոլոգիական ինստիտուտի (դիտ-ԷԿՐԻ) Ռոտտալ ինն Եվրոպական համալսարանի պրոֆեսոր և թվային առողջապահության բաժնի ղեկավար:

Գեորգի Չալտիկյանը նաև Թվային առողջապահության հայկական ասոցիացիայի հիմնադիր նախագահն է: 

Հիմնական ուշադրություն:

Թվային Առողջապահություն (թվային տեխնոլոգիաների օգտագործում ՝ առողջապահությունն ավելի լավ, անվտանգ և մատչելի դարձնելու համար),
Առողջապահության միջազգային և գլոբալ կառավարում և առողջապահական տեղեկատվության կառավարում:

Մասնագիտացում:

  • Թվային Առողջապահություն
  • Հեռաբժշկություն
  •  Էլեկտրոնային առողջապահություն
  • Կլինիկական բժշկություն
  • Համաշխարհային Առողջապահություն
  • Առողջապահության կառավարում
  • (Անդրսահմանային) առողջապահության կառավարում
  • Բժշկական և առողջապահական կրթություն և գիտական հետազոտություններ

team

Հարությունյան Համլետ Հարությունի

տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
team

Աստվածատրյան Արմեն Վիլենի

Բժշկական Գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
team

Չալտիկյան Գեորգի Վիգենի

Բժշկական Գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Менеджеры