Բակալավրիատ

2015 թվականի սեպտեմբերի 1-ից Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում գործում է հայկական բաժանմունք:

Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանը հայտարարում է 2026/2027 ուսումնական տարվա ընդունելություն՝ բակալավրի կրթական ծրագրերի անվճար և վճարովի տեղերի համար (հայկական բաժանմունք, առկա ուսուցում):  

Բակալավրի կրթական ծրագրերի ուսման վարձեր (2026-2027 ուս.տարվա համար; հայկական բաժին)
Բակալավրի կրթական ծրագրերի ուսման վարձեր (2026-2027 ուս.տարվա համար; ռուսական բաժին)

Դիմորդների ընդունելությունը ՌՀՀ հայկական բաժանմունքի բակալավրի կրթական ծրագրերի առկա ուսուցման համակարգում իրականացվում է «Հայաստանի Հանրապետության Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերի) կարգի» համաձայն:

• Առաջին փուլով դիմորդները (ընդունելության կարգի 15 կետ) ընդունելության քննությունների և մասնագիտության նշումով դիմում-հայտը www.dimord.am կայքէջի միջոցով ԳԹԿ են ուղարկում առցանց եղանակով ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը (մայիսի 10-ին մինչև 18:00)։

• Երկրորդ փուլով դիմորդները (ընդունելության կարգի 16 կետ) ընդունելության քննությունների և մասնագիտության նշումով դիմում-հայտը www.dimord.am կայքէջի միջոցով ԳԹԿ են ուղարկում առցանց եղանակով հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը։

• Դրական միավոր ստացած, սակայն հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները թափուր տեղերի առկայության դեպքում կարող են հուլիսի 20-ից մինչև 26-ը մասնակցել լրացուցիչ (թափուր) փուլի մրցույթին (ընդունելության կարգի 17 կետ):

Ընդունելությունն իրականացվում է միասնական քննությունների արդյունքների հիման վրա: 


 

ՌՀՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՏԵՂԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԸ

Բուհ, կրթական ծրագիր Ընդունելության քննություններ Ուսման վարձ
AMD
Անվճար Վճարովի
Մրցութային Ոչ մրցութային
Ռուս-Հայկական համալսարան (հայկական բաժանմունք)    
Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա Մ(գ) Ֆ(գ) կամ Անգլ (գ) Հլգ(գ)* 800 000 14 31
Էլեկտրոնիկա Մ(գ) Ֆ(գ)  Հլգ(գ)* 750 000   10
Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա Մ(գ) Օտլ(գ) կամ Ֆ(գ) Հլգ(գ)* 700 000 5 10
Կառավարում (ըստ ոլորտի) Մ(գ) Հլգ(գ) կամ
Օտլ(գ)
Օտլ(գ)*
կամ Հլգ(գ)*
800 000 2 48
Ֆինանսներ (ըստ ոլորտի) Մ(գ) Հլգ(գ) կամ
Օտլ(գ)
Օտլ(գ)*
կամ Հլգ(գ)*
850 000 1 48
Զբոսաշրջություն Հլգ(գ) Օտլ(գ) կամ Մ(գ)   600 000   30
Իրավագիտություն ՀՊ(գ) Հլգ(գ) կամ
Օտլ(գ)
Օտլ(գ)*
կամ Հլգ(գ)*
1 000 000   90
Քաղաքագիտություն ՀՊ(գ) Հլգ(գ) կամ
Օտլ(գ)
Օտլ(գ)*
կամ Հլգ(գ)*
600 000   15
Միջազգային հարաբերություններ Հլգ(գ) ՀՊ(գ) կամ
Օտլ(գ)
  950 000   40
Միջմշակութային հաղորդակցություն, անգլերեն լեզու Անգլ(գ) Հլգ(գ)   600 000   35
Լրագրություն Հլգ(գ) Օտլ(գ)   600 000   10
Թյուրքագիտություն ՀՊ(գ) Հլգ(գ) կամ
Օտլ(գ)
Օտլ(գ)*
կամ Հլգ(գ)*
700 000 2 13
Իրանագիտություն ՀՊ(գ) Հլգ(գ) կամ
Օտլ(գ)
Օտլ(գ)*
կամ Հլգ(գ)*
700 000 2 13
Արաբագիտություն ՀՊ(գ) Հլգ(գ) կամ
Օտլ(գ)
Օտլ(գ)*
կամ Հլգ(գ)*
700 000 1 14
Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ** ԸՖՊ ՄԿՖ Հլգ(գ)* 450 000   15



































* Նշված ոչ մրցութային քննության գնահատականը փոխանցվում է միջնակարգ կրթության ատեստատից կամ
համապատասխան ավարտական փաստաթղթից` լրացնելով այդ առարկայի պետական ավարտական քննության գնահատականը, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականը:

**Նշված կրթական ծրագրով նախատեսված ներբուհական քննություններին մասնակցելու համար ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը (մայիսի 10-ին մինչև 18:00) դիմորդները պետք է լրացնեն ընդունելության քննությունների և մասնագիտության նշումով դիմում-հայտը: Ներբուհական քննությունները  կազմակերպվում են հունիսի 26-ից մինչև հուլիսի 8-ը:


«Մարդու կազմաբանություն և ֆիզիոլոգիա» >>
«Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» բակալավրի կրթական ծրագրով ընդունելության ներբուհական քննությունների ծրագիրը և անցկացման կարգը» >>

Արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր >>

Օտարերկրյա դիմորդների ընդունելությունը իրականացվում է  ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգի» համաձայն:

Օտարերկրյա (այդ թվում՝ սփյուռքահայ) դիմորդների գրանցում և փաստաթղթերի հայտագրում Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ >>


Կրթական ծառայություններ մատուցելու մասին նմուշային պայմանագիր >>



Հասցե` ՀՀ, ք.Երևան, 0051, Էմինի 123, Հայ-Ռուսական համալսարան

Տեղեկությունների համար դիմել՝ 

Ընդունելության և դիմորդների հետ աշխատանքի կազմակերպման բաժնի ղեկավար՝ Գևորգյան Էլզա Նորայրի
ՌՀՀ, 2-րդ հարկ, 202 սենյակ

Էլ. հասցե` [email protected]
Viber / WhatsApp: +374 99 406 157, +374 91 933 123


Ռուս-Հայկական համալսարանի հայկական բաժանմունքում (հեռակա) 2026-2027 ուսումնական տարվա վարձավճարների չափը
 

Ծածկագիր Մասնագիտությունը բակալավրիատ
հեռակա
041301.01.6 Կառավարում 700 000
041201.01.6 Ֆինանսներ 700 000
101501.01.6 Զբոսաշրջություն 400 000
042101.01.6 Իրավագիտություն 800 000
031201.01.6 Քաղաքագիտություն 480 000
031801.01.6 Միջազգային հարաբերություններ 720 000
023201.02.6 Միջմշակութային հաղորդակցություն /Անգլերեն լեզու/ 550 000